Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ

20.09.2013

 Սիրելի հայրենակիցներ:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Պետական տոնացույցի յուրաքանչյուր օր իր խորհուրդն ու նշանակությունն ունի, սակայն Անկախության օրն է, որ խորհրդանշում է ազատ ապրելու մեր ժողովրդի հազարամյակների ձգտումը, պայքարն ու հաջողությունը: Հազարավոր հայորդիներ տարիներ շարունակ պայքարել և մարտնչել են օր առաջ մեր Հայրենիքին ազատ ու անկախ տեսնելու համար: 1991 թվականի սեպտեմբերի 21-ը դարձավ այն օրը, երբ մենք իրականություն դարձրեցինք մեր երազանքները: Մեր պետության անկախությունն անգին գանձ է մեզ համար: Այն արժեցել է հազարավոր մանուկների որբություն, երիտասարդ կանանց վիշտ և որդեկորույս մայրերի ողբ: Միայն մեր պետությանն անմնացորդ ծառայելով, այն հզորացնելով ու զարգացնելով մենք կարող ենք արդարացնել մեր մեղավոր գոյությունը` կերտելով այն երկիրը, որն իրենց մտքում փայփայել են մեր Սուրբ նահատակները:

Թող հավերժ շողա մեր անպարտ զինանշանը, բարձր ծածանվի Հայոց եռագույնը, խրոխտ հնչի «Մեր Հայրենիքը»` իբրև նշան մեր միասնության, ուժի և հաջողության: Միայն մեր հավաքական ուժով և պետությունն իբրև բարձրագույն արժեք դիտարկելու գիտակցմամբ մենք կարող ենք ինքնաբավ լինել և հասնել բոլոր երազանքների իրականացմանը:

Փառք հայ ժողովրդին:

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 09:39:08