Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013 թվականի թիվ 1 նիստը 11.03.2013
Մարտի 13-ին Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2013թվականի թիվ 1 նիստը, հետևյալ օրակարգով. 1. > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգ. վարչության պետ Ռ. Հայրապետյան/ 2. > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բ. Մկրտչյան/ 3. Հաղորդում > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ա. Հովսեփյան/ Հայտարարություններ 1. > /Զեկուցող` ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ն. Մաղաքյան/

Կայացավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը 11.03.2013
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 53 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Նրանցից 49-ը դիմել էին դրամական և բուժօգնության խնդրանքով, 4-ը` բնակարանների հիմնանորոգման հարցերով: Քանզի քաղաքացիները հիմնականում դրամական աջակցություն խնդրում են նաև բուժման նպատակով, ուստի նշված հարցերով դիմած 49 քաղաքացիների դիմումները բավարարվեցին: Իսկ բնակարանների հարցերով դիմած քաղաքացիներին պատասխանելու նպատակով, հանձնարարություն տրվեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետին` քննարկելու նշված դիմումները և ընդունված կարգով պատասխանելու դիմումատուներին:

Ի գիտություն 10.03.2013
Սիրով հրավիրում ենք Վայոց ձորի մարզի բնակչուհիներին մասնակցելու կանանց առողջության պահպանման միամսյակի շրջանակում Վայոց ձորի մարզում իրականացվելիք միջոցառումներին և ներկայացնում ենք այդ նպատակով մարզի բժշկական հաստատություններին կցված մայրաքաղաքային բժշկական հաստատությունների աշխատանքային ժամանակացույցը:

Կանանց մեծարման երեկո` Եղեգնաձորում 08.03.2013
Մարտի 7-ին Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում կայացավ կանանց մեծարման երեկո: Մեծարվում էին գրականության և արվեստի բնագավառներում ստեղծագործող մի խումբ վայոցձորցի կանայք: Մեծարվող և միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Մարզպետը շնորհավորանքի խոսքն ավարտեց Պարույր Սևակի բանաստեղծության արտասանությամբ: Սրահը զարդարված էր ստեղծագործ կանանց գրաֆիկական նկարներով և գոբելեններով: Ներկայացվեց ստեղծագործողների կենսագրությունները, որից հետո նրանք իրենց սրտի խոսքն ասացին, ուղղված գեղեցիկ տոնին և տոնական միջոցառման կազմակերպիչներին: Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին մեծարվող կանանց բանաստեղծությունները, ստեղծած երգերը և կատարվեցին նրանց բեմադրած պարերը: Երեկոյի վերջում մարզպետ Էդգար Ղազարյանը հուշանվերներ և ծաղկեփնջեր նվիրեց մեծարվող տիկնանց և օրիորդներին, իսկ հանդիսատես կանանց շնորհավորեց գարնանաբույր վարդերով: Երեկոյի ավարտին հնչեցին փոխադարձ բարեմաղթանքներ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը` Մարտի 8-ի կապակցությամբ 07.03.2013
Սիրելի տիկնայք, տատիկներ, մայրեր, քույրեր, դուստրեր Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գարնանային գեղեցիկ տոնի` Մարտի 8-ի կապակցությամբ: Ավանդույթ դարձած և բոլորի կողմից սիրված այդ տոնը խորհրդանշում է գարնանամուտը, որը մենք զգում ենք Ձեր գեղեցիկ դեմքերից, Ձեր պայծառ ու լուսաշող ժպիտից: Մաղթում եմ, որ գարնան նման ծաղկուն լինեք, սիրված Ձեզ շրջապատող մարդկանց կողմից: Թող ժպիտն ու երջանկությունը լինեն Ձեր կյանքի մշտական ուղեկիցները: Մարտի 8-ը հաճելի առիթ է բոլոր տղամարդկանց համար արտահայտելու սիրո, նվիրումի և մեծարանքի այն անկեղծ զգացողությունները, որոնք մենք տածում ենք Ձեր հանդեպ և որոնց Դուք իրապես արժանի եք ամեն օր: Ամենամեծ սիրով ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի` Կանանց տոնի կապակցությամբ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ` Էդգար Ղազարյան

Խորհրդակցություն` մարզպետարանում 01.03.2013
2013թ. փետրվարի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նախագահ Էդգար Ղազարյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ներքին աուդիտի կոմիտեի անդամներ, մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, Արամ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Օրակարգում ընդգրկված էին հետեևյալ հարցերը. 1) 2012թ.-ի ներքին աուդիտի ծրագրով իրականացված աուդիտի ամփոփ հաշվետվության մասին /զեկ. Վ.Կարապետյան/: 2) 2013թ.-ի ներքին աուդիտի ծրագրով >, >, > ՊՈԱԿ-ներում իրականացված աուդիտների հաշվետվությունների մասին /զեկ. Վ.Կարապետյան/: Օրակարգի հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: