Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ

Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 27.11.2013

2013 թվականի նոյեմբերի 26–ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանի նախագահությամբ տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանից և կայազորի ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Վարդան Խաչատրյանից բացի մասնակցում էին նաև Եղեգնաձորի և Վայքի տարածքային զինվորական կոմիսարները, ոստիկանության և մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուներ։

Աշխատանքային հանդիպում

Աշխատանքային հանդիպում 27.11.2013

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը 2013 թվականի նոյեմբերի 27-ին աշխատանքային հանդիպում ունեցավ ՌԴ Գյուղատնտեսության նախարարի գլխավոր խորհրդական , Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Մասլովի և Երևանյան գրասենյակի ղեկավար Մելքոն Գասպարյանի հետ:

Հանդիպում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ

Հանդիպում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավար կազմի հետ 26.11.2013

Նոյեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես նշվող Բանկային աշխատողի օրվա, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային արժույթի` դրամի, պաշտոնապես շրջանառության մեջ դնելու 20-րդ տարեդարձի կապակցությամբ 2013 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում է ունեցել ՀՀ Վայոց ձորի մարզում գործունեություն ծավալող ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ղեկավարների հետ: Է.Ղազարյանը շնորհավորել է բանկային աշխատողների մասնագիտական տոնի առիթով` մաղթելով հետագա նորանոր հաջողություններ:

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 26.11.2013

Ս/թ նոյեմբերի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանի, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների, Եղեգնաձորի քաղաքապետարանի, ՀՀ ԱԻՆ Վայոց ձորի մարզային փրկարարական ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ սեյսմապաշտպանության վարքականոններին նվիրված ուսուցում-դասախոսություն: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ԱԻՆ ,,Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն,, ՊՈԱԿ-ի կողմից: Դասախոսություններով հանդես եկան ծառայության բնակչության հետ տարվող աշխատանքների կենտրոնի պետ Սերոբ Դարբինյանը (Ազգային դիտացանցեր և ընդհանուր սեյսմիկ իրավիճակը Հայաստանում), տեղակալ Համլետ Բիշարյանը (Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները), բաժնի վարիչ Աիդա Կարապետյանը (Երկրաշարժի հետևանքները և արձագանքման ձևերը) և կառուցվածքների սեյսմապաշտպանության կենտրոնի առաջատար մասնագետ Նազելի Գալստյանը (Սեյսմիկ ռիսկերի կառավարում և պլանավորում):

Ընդունելություն Լիբանանի դեսպանատանը

Ընդունելություն Լիբանանի դեսպանատանը 25.11.2013

2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ժան Մաքարոնի հրավերով Երևանի Ռոյալ Տուլիպ հյուրանոցում մասնակցել է Լիբանանի անկախության 70-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը:

Ընդունելություն ՀՀ դրամի թողարկման 20-ամյակի կապակցությամբ

Ընդունելություն ՀՀ դրամի թողարկման 20-ամյակի կապակցությամբ 25.11.2013

2013 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի հրավերով Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների դահլիճում մասնակցել է ՀՀ դրամի թողարկման 20-ամյակին և բանկային աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39