Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորակոչիկների օրհնություն` Նորավանքում

16.12.2013

 2013 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովը Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու հետ համատեղ Նորավանքում կազմակերպել էր 2013-2014 թվականների ձմեռային զորակոչի նորակոչիկների օծման հանդիսավոր արարողություն: Բոլոր նորակոչիկներին դեպի Նորավանք ուղեկցել էին համապատասխան համայնքների ղեկավարները: Նորավանքի ձորում Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյուններն ազդարարեցին միջոցառման մեկնարկը, որից հետո «Հայր Մեր» տերունական աղոթքով Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրդանես Եպսիկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվեց նորակոչիկների օրհնության հատուկ կարգ: Նորակոչիկներին իր օրհնանքի խոսքը հղեց Հայ-Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանը: Նորակոչիկներին իր ողջույնը խոսքն ասաց նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ, ՀՀ Վայոց ձորի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Էդգար Ղազարյանը: Նորակոչիկներին ողջույնի խոսք ուղղեց նաև ՀՀ պաշտպանության նախարարության չորրորդ բանակային կորպուսի զինծառայողներից մեկը, որը մի քանի օր առաջ էր  մեկնել ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Հանդիսավոր արարողությունից հետո նորակոչիկները երկու սրբազանների և մարզպետի ձեռքից ստացան Զինվորի աղոթագրքեր և օրհնած խաչեր, որոնք իբրև նվեր նրանց համար նախապատրաստել էր ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրդանես Եպսիկոպոս Աբրահամյանը: Յուրաքանչյուր աղոթագրքի հետ նորակոչիկներն առանձին-առանձին ստացան Սրբազան Հայրերի օրհնությունը:
Միջոցառման վերջում վայոցձորցի գործարար Նորիկ Հակոբջանյանի ընտանիքի անունից կազմակերպվել էր մատաղ` բոլոր զինվորականների խաղաղ ծառայության խորհրդով և մաղթանքով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:19:51