Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Զավեն Վարդանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկոյին

23.12.2013

 Ս/թ դեկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Արամ Խաչատրյան տուն թանգարանի դահլիճում տեղի է ունեցել Ջերմուկի քաղխորհրդի գործկոմի նախկին (1964-1985թթ.) նախագահ, Ջերմուկի պատվավոր քաղաքացի Զավեն Գևորգի Վարդանյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո: Երեկոյին ելույթներ են ունեցել Զավեն Վարդանյանի գործընկերները, հարազատները, համաքաղաքացիները:
Մարզպետ Էդգար Ղազարյանը ելույթի իր խոսքում կարևորել է Զավեն Վարդանյանի դերը Ջերմուկի զարգացման գործում և բարձր է գնահատել նրա անձնական նվիրումն ու գործունեության ընթացքում արձանագրված հաջողությունները:
Երեկոն համեմված է եղել նաև մշակութային ծրագրով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03