Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամփոփվեցին Արենի գինու փառատոնի արդյունքները և նախանշվեցին 2014 թվականի ծրագրերը 21.01.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականին կազմակերպված Արենի գինու փառատոնի արդյունքները և նախանշվեցին 2014 թվականին կայանալիք փառատոնի ծրագրերը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, Արենիի գյուղապետ Սերգեյ Սուքիասյանը, Ռինդի գյուղապետ Հուսիկ Սահակյանը, Ելփինի գյուղապետ Խորեն Ավետիսյանը, «Արենի գինու փառատոն հիմնադրամ»-ի տնօրեն Նունե Մանուկյանը:
Խորհրդակցություն` մարզպետների մասնակցությամբ 20.01.2014
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ հուվարի 17-ին մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում իրավապայմանագրային ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր` պայմանավորված նոր ֆինանսական տարվա մեկնարկով: Ա. Գեւորգյանը կարեւորեց սեղմ ժամկետներում անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` հաշվի առնելով, որ կառավարության վերջին նիստում արդեն ընդունվել են համապատասխան որոշումները, մասնավորապես` հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման լրամշակված բանաձեւը: Նա միաժամանակ հորդորեց հետեւողական լինել, որպեսզի թե մարզպետարանների, եւ թե համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատավարձերի վճարումների ուշացումներ չլինեն:

ՋԵրմուկի քաղաքային գրադարանի 2013թ. գործունեության արդյունքները 20.01.2014
Ամփոփվել են Ջերմուկի քաղաքային գրադարանի 2013 թվականի արդյունքները: 2011 թվականի վերջին նորացված գրադարանի ծառայություններից տարեց-տարի ավելի շատ ընթերցողներ են օգտվում: Եթե 2011 թվականին գրադարանի ընթերցողների թիվը կազմել է 443, ապա 2012 թվականին այն ավելացել է և կազմել 550, իսկ 2013 թվականին՝ 588 ընթերցող: Գրադարանային հավաքածուն 2012 թվականին համալրվել է 1125, իսկ 2013 թվականին՝ 523 օրինակ գրականությամբ: Կարևորելով գրադարանի հավաքածուի մշտապես համալրման անհրաժեշտությունը՝ նախատեսված է համայնքի 2014 թ. բյուջեի միջոցներով ձեռք բերել 0.5 մլն. դրամի գրականություն:
Հունվարի 15-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Մելս Հարությունյանի և Արամ Գրիգորյանի մասնակցությամբ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ > խորագրով ժամանակավոր ցուցադրության հանդիսավոր բացումը: Միջոցառման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ցուցադրության նյութերի մասին տեղեկատվություն ներկայացրեց թանգարանի տնօրեն Կամո Սահակյանը: Այնուհետ բոլոր մասանիցները շրջեցին ցուցասրահում, ծանոթացան ցուցադրված նմուշներին և դիտեցին տեսանյութ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելեց Եղեգնաձորի ծննդատուն 14.01.2014
Հունվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանի և վարչության պետի տեղակալ Սամվել Շահբազյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի հիվանդանոց, ուր գլխավոր բժիշկ ԱնահիտԿարապետյանի և բժիշկ-գինեկոլոգ Տիգրան Գևորգյանի ուղեկցությամբ այցելեց բազմազավակ մայր, Հորբատեղ գյուղի բնակիչ Լիաննա Խաչատրյանին: Նա 7-րդ զավակն էր լույս-աշխարհ բերել, որի կապակցությամբ մարզպետը շնորհավորեց Լիանային և իր ընտանիքին, առողջություն մաղթեց մայրիկին և նորածին բալիկին: Մարզպետը հետաքրքրվեց նրանց որպիսությամբ և հիվանդանոցային պայմաններով: Էդգար Ղազարյանը դատակաձեռն չէր գնացել: Նա նվերներ և ֆինանսական օժանդակություն հանձնեց բազմազավակ մայրիկին:

ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում նշվեց հին Նոր տարին 14.01.2014
Հունվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզային գրադարանում աշխուժություն էր տիրում: Գրադարանում անցկացվեց Ամանորի հանդես, որի մասնակիցներին ողջունեց գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցականներ, ծնողներ, հյուրեր: Հանդեսին երեխաներն արտասանեցին, երգեցին, պարեցին, դիտեցին մուլտֆիլմերից հատվածներ, ինչպես նաև ներկայացրին բեմականացում: Վերջում բոլոր երեխաները Ձմեռ Պապիկի կողմից նվերներ ստացան: Տոնական հանդեսը նախաձեռնել էին մարզային գրադարանի համալրման, մշակման և գրադարանային գործի ավտոմատացման բաժնի երիտասարդ աշխատակիցներ Քրիստինե Հովսեփյանը և Արմինե Մելքոնյանը:


