Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին

06.02.2014

  Ս/թ փետրվարի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Ներկայացվել և ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության և 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները:
Այնուհետև ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ:
Մարզերում անտառների վերականագնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:
Միաժամանակ, 2014-ին նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի անտառտնտեսության «Էրեբունի անտառպետության» 51 հեկտար տարածքում անտառապատման ծրագիրը: Այն իրականացվում է նոր տեխնոլոգիայով, որը թույլ կտա խուսափել հնարավոր սողանքներից: Նախորդ տարի տարածքում իրականացվել են ջրագծի և ցանկապատի կառուցման աշխատանքներ:
Նշենք, որ 2015 թվականին Վայոց ձորի մարզում՝ Խաչիկ և Ջերմուկ համայնքներում ևս, կիրականացվեն անտառվերականգնման աշխատանքներ:

                                                                               Աղբյուրը՝ gov.am, 05.02.2014թ.

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00