Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցություն Չեխիայի Կարլովի Վարի նահանգի հետ

01.02.2014

 Պետական այցով Չեխիայի Հանրապետություն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական պատվիրակության կազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունում Կարլովի Վարիի նահանգապետի տեղակալ Յարսոլավ Բուրկայի հետ 2014 թվականի հունվարի 31-ին ստորագրել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և ՉՀ Կարլովարյան երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասին։

ՀՀ Նախագահի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը ներկա է գտնվել ՉՀ Նախագահի պալատում ՀՀ Նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությանը, Պրագայի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը, Չեխիայի Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի պատվին ՉՀ Նախագահի անունից տրված պետական ընթրիքին։

2014 թվականի հունվարի 31-ին Է.Ղազարյանը մասնակցել է չեխհայկական գործարար համաժողովին, որին իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ՉՀ Նախագահ Միլոշ Զեմանը։

Պաշտոնական պատվիրակության կազմում Է.Ղազարյանը եղել է նաև Վիրկովի Ազգային հուշահամալիրում, Ստրահովի մենաստանում և Կույս Մարիամի տաճարում։ Այցի շրջնակում Չեխիայում ՀՀ դեսպանությունում Է.Ղազարյանը ներկա է գտնվել Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00