Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային հանդիպում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում 11.02.2014
2014 թվականի փետրվարի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գրասենյակում աշխատանքային հանդիպում ունեցավ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Վայոց ձորի մարզում վոլեյբոլի առկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն առաջարկեց Վայոց ձորում հիմնել վոլեյբոլի մարզային ֆեդերացիա,որը կնպաստի վոլեյբոլի զարգացմանը:

Հանդիպում <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲԸ ղեկավարների հետ 07.02.2014
2014 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի և ընկերության պատասխանատուների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանը:

Քաղաքացիների ընդունելություն 07.02.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն: ՀՀ Վայոց ձորի մարզի մի շարք համայնքների մի քանի տասնյակ քաղաքացիներ ընդունելության ընթացքում բարձրացնում էին սոցիալական աջակցության, առողջապահական, աշխատանքի հարցում աջակցության խնդիրներ:

Հանդիպում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ 07.02.2014
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպում ունեցավ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում աշխատանքային քննարկումներ անցկացնել բանկի միջազգային և տեղական փորձագետների հետ Ջերմուկ քաղաքի ռազմավարական զարգացման ծրագրով սահմանված ուղղություններում ներդրումային առանձին նախագծեր մշակելու նպատակով:
Ս/թ փետրվարի 5-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ներկայացվել և ի գիտություն են ընդունվել հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության և 2013 թվականի ֆինանսական հաշվետվությունները: Այնուհետև ներկայացվել են հիմնադրամի կողմից 2014 թվականին իրականացվելիք ծրագրերը: Մասնավորապես, նախատեսվում է ընթացիկ տարում Տավուշի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, ընդհանուր առմամբ, 35 հետկար տարածքներում իրականացնել անտառվերականգնողական աշխատանքներ: Կոտայքի մարզում շուրջ 100 հեկտար անտառածածկ տարածքներում էլ կիրականացվեն սանիտարական ձևավորման աշխատանքներ: Մարզերում անտառների վերականագնման ծրագրերը կշարունակվեն նաև 2015 թվականին:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը փետրվարի 3-ին Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցն սկսել է Սիսիանի տարածաշրջանից: Գորայք համայնքում փոխվարչապետը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի և Վայոց ձորի մարզպետներ Վահե Հակոբյանի ու Էդգար Ղազարյանի, Ջերմուկի և Գորայք համայնքների ղեկավարների, ինչպես նաև > ընկերության պատասխանատուների մասնակցությամբ: Ներկայացվել են ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում Գորայք, Ջերմուկ, Գնդեվազ և Սարավան համայնքներում իրականացվելիք ծրագրերը:


