Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 26.04.2014
Ս/թ ապրիլի 26-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը հանդիպեց > ծրագրի մամլո պատասխանատու Լիանա Գյոզալյանի հետ: Քննարկվեցին միգրացիոն խնդիրներին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց մայիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման վերաբերյալ, որի ընթացքում կարծարծվեն միգրացիոն ծրագրերին և տնտեսական խնդիրներին վերաբերող հարցեր: Ծրագիրն իրականացվում է > կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և > կազմակերպության կողմից: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում ս/թ ապրիլի 16-ին բացված Ամերիկյան կինոգործիչների միության <<Ոսկե հրեշտակ>> մրցանակի դափնեկիր Սամվել Սևադայի <<Կույսի համաստեղություն>> խորագիրը կրող գեղարվեստական լուսանկարչական ցուցահանդես: Երկրագիտական թանգարանի տնօրեն Կամո Սահակյանի ուղեկցությամբ մարզպետը և տեղակալը շրջեցին ցուցասրահում, դիտեցին հեղինակի շուրջ 9...
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզկենտոն Եղեգնաձոր քաղաքում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի, ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, ՀՀ գործադիր մարմնի տարածքային ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ Եղեգնաձորի քաղաքապետարանի, կրթական, առողջապահական, մշակութային հաստատությունների, պետական, մասնավոր, հասարակական կազմակերպությունների ղեկավարները և նրանց աշխատակիցները, զինվորականներ և պարզապես քաղաքի հասարակայնության ներկայացուցիչներ այցելեցին Եղեգնաձորում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակին: Այնուհետ Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի: Միջոցառումն ավարտվեց դասական երաժշտության համերգով, որը տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական կրթօջախում:

Վայոց ձորի մարզային գրադարանում ավարտվեց <<Ազգային գրադարանային շաբաթ>> ծրագրի միջոցառումները 23.04.2014
Ավարտվեց ավանդույթ դարձած Ազգային գրադարանային շաբաթի միջոցառումները, որը կայացավ ապրիլի 14-22-ը: Շաբաթվա կարգախոսն էր. >: Մարզային գրադարանի տնօրեն Ռ. Լևոնյանը մասնակիցներին ներկայացրեց շաբաթ ծրագիրը և իրականացվելիք միջոցառումները: Ապրիլի 16-ին տեղի ունեցավ > խորագիրը կրող մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-գեղարվեստական ցերեկույթը: Տեսաֆիլմից հնչեց Սահյանի ձայնը, որից հետո սպասարկման բաժնի գրադարանավար Կ. Ալեքսանյանի և Արփիի համայնքի դպրոցականների շնորհիվ ներկայացվեց Սահյանի պոեզիան: Բանաստեղծի երգերից կատարեց գրադարանի աշխատող Քրիստինե Հովսեփյանը, Մանվել Սահրադյանի նվագակցությամբ: Միջոցառմանը ներկա էին փոխմարզպետ` Ս. Թարվերդյանը և կրթության, մշակույթի գլխավոր մասնագետ Ա. Հովհաննիսյանը: Փոխմարզպետը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և մի դրվագ պատմեց Սահյանի հետ հանդիպումից:

Հանդիպում Հայաստանի գրողների միության նախագահի հետ 22.04.2014
Այսօր Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում հանդիպում կայացավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հետ: Հանդիպումը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, նույն վարչության մշակույթի և սպորտի հարցերի պատասխանատու Աղասի Հովհաննիսյանը: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի գրողների միության Վայոց ձորի բաժանմունքի ղեկավար Ֆոլիկ Հակոբյանը, բաժանմունքի անդամներ, մարզի ստեղծագործողներ: Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց գրողների միության մարզային ծրագրերը և առաջիկա անելիքները: Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն: Մարզային ստեղծագործողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին գրողների միության նախագահին:

Մարզային միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 22.04.2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: 23-ին ջահերով ավանդական երթ տեղի կունենա Եղեգնաձորի ամֆիթատրոնից դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Իսկ մինչ երթը Մարզային երիտասարդական կենտրոնում կկազմակերպվի > փաստավավերագրական ֆիլմի դիտումը այնուհետ՝ համայն հայության պահաջատիրական պայքարի շարունակականության, արդարության վերականգման, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանչման ու դատապարտման թեմաներով քննարկում՝ Վայոց Ձորի թեմի Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի մասնակցությամբ: Ապրիլի 23-ին միջոցառումներ են կազմակերպվելու նաև մարզի Վայք և Ջերմուկ քաղաքային համայնքներում, կրթական հաստատություններում: Իսկ ապրիլի 24-ին մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում կկազմակերպվեն երթ-պսակադրություններ՝ ծաղիկներ խոնարհելու Հայոց եղեռնի անմեղ զոհերի անմար հիշատակը հավերժող հուշակոթողներին: Մարզի գործող եկեղեցիներում կմատուցվի պատարագ՝ ի խնկարկումն ու ի հիշատակ նահատակների անթաղ կամ վերջին հանգրվանը գտած շիրիմների և նրանց հոգու հանգստության համար:


