Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գնդեվանքում  կազմակերպված Համբարձման տոնին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Գնդեվանքում կազմակերպված Համբարձման տոնին 30.05.2014

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Գնդեվանք եկեղեցում կազմակերպված Համբարձման տոնին: Համբարձման տոնի արարողակարգը կատարել է Եղեգնաձորի սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Համբարձման տոնին ներկա են եղել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներ Վայոց ձորի մարզից, ինչպես նաև մարզ ժամանած զբոսաշրջիկներ:

Աշխատանքային այցելություն Արտավան համայնք

Աշխատանքային այցելություն Արտավան համայնք 30.05.2014

2014 թվականի մայիսի 29-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի ուղեկցությամբ այցելեց Արտավան համայնք: Մարզպետին ընդունեց համայնքի ղեկավար Արթուր Գալստյանը և ուղեկցեց համայնքապետարան, որտեղ տեղի ունեցավ մարզպետի հանդիպումը համայնքապետարանի աշխատակազմի, ավագանու և դպրոցի ուսուցչական կոլեկտիվի ներկայացուցիչների հետ: Աշխատանքային այցի շրջանակում մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելեց դպրոց և շրջայց կատարեց համայնքում, հետաքրքրվեց դպրոցի և համայնքի խնդիրներով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալը մասնակցել է <<Ալեքսանդր Թամանյան>> խորագրով ցուցահանդեսի բացմանը 29.05.2014

Ս/թ մայիսի 27-ին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում բացվել է > խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Շրջիկ ցուցահանդեսի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանի ծոռը, Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը: Ցուցադրության նյութերը բացահայտում են մեծ ճարտարապետի ոչ միայն ճարտարագիտական կարողություններն ու աշխատանքները, այլև Թամանյանի պետական և հասարակական գործունեությունը: Ցուցադրությունը կտևի մինչև ս/թ հունիսի 14-ը:

Տոնական միջոցառումներ նվիրված Հանրապետության օրվա տոնակատարությանը

Տոնական միջոցառումներ նվիրված Հանրապետության օրվա տոնակատարությանը 29.05.2014

Ս/թ մայիսի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզի քաղաքային և գյուղական խոշոր համայնքներում տեղի ունեցան  տոնական միջոցառումներ նվիրված Հանրապետության օրվա տոնակատարությանը: Միջոցառումները կազմակերպվել էին մարզում գործող գեղարվեստական խմբերի սաների ուժերով:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ 28.05.2014

Սիրելի հայրենակիցներ: Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի` Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մայիսը հայ ժողովրդի համար եղել է հաղթանակների ու նվաճումների ամիս: Այդ նվաճումներից մեկն էլ պետականության յոթդարյա կորստից հետո 1918 թվականին Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորումն էր՝ հայոց պետականության հաստատումը: Պատմական ճշմարտություն է, որ Հայաստանի առաջին Հանրապետության գոյատևած երկուսուկես տարիների ընթացքում ստեղծված պատական կառույցը հիմք հանդիսացավ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, որը հռչակվեց 1920թ-ին, իսկ այնուհետ` 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը ընդունելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության։ 1918 թվականի հերոսամարտի արդյունքում ձեռք բերված պետականության փաստը հայ ժողովրդի պատմության հերոսական վերելքներից է: 1918-1920թթ. Հայաստանի առաջին Հանրապետության գոյությունը մեր ժողովրդի ոչ միայն հայրենասիրության, այլև հայրենապաշտության վկայությունն է: Ուստի փառք ու պատիվ մաղթենք բոլոր նրանց ովքեր կենաց ու մահվան կռիվ տվեցին և մեզ ավանդեցին այս մի բուռ երկիրը, որի զորացումն ու հզորացումը մեր սերնդի գործն է, որպես պատասխան նրանց թափած արյան: Բարի հիշատակ 1918-1920թթ. ազատամարտի հերոսներին և հանգստություն նրանց շիրմներին: Կրկին շնորհավորում եմ Հայաստանի առաջին Հանրապետության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ օրեր և ամուր պետականություն:

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է  Հայաստանի շախմատի կանանց 2014թ.-ի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի մեծարման երեկոյին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հայաստանի շախմատի կանանց 2014թ.-ի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի մեծարման երեկոյին 27.05.2014

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը մասնակցել է Հայաստանի շախմատի կանանց 2014թ.-ի չեմպիոնուհի Շուշաննա Սարգսյանի մեծարման երեկոյին, որը տեղի է ունեցել Վայքի մշակույթի տան համերգային դահլիճում: Շուշաննա Սարգսյանին ողջունել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մարզային ֆեդերացիայի նախագահ Էդգար Ղազարյանը, Վայքի քաղաքապետ Հարություն Սարգսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Հովիկ Խալիկյանը և այլք: Շուշաննա Սարգսյանին իրենց համերգային կատարումներով ողջունել են Վայքի քաղաքապետարանի Մանկական ստեղծագործական կենտրոնի > համույթի սաները և Վայքի զորամասի շնորհալի զինվորները: Մեծարման երեկոյին մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը: Երեկոն կազմակերպել էր Շուշաննայի համաքաղաքացի Սարդոն Մարգարյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-02 17:51:39