Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպում է ունեցել Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների տնօրենների հետ 08.07.2014
2014 թվականի հուլիսի 7-ին Ջերմուկի > առողջարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն աշխատանքային հանդիպում ունեցավ Ջերմուկի առողջարանների և հյուրանոցների տնօրենների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը և մարզպետի խորհրդական Սերոբ Անտինյանը։ Մարզպետի նախաձեռնությամբ հրավիրված հանդիպման ընթացքում քննարկվեցին Ջերմուկի, որպես զբոսաշրջության կենտրոնի, զարգացման ծրագրերը, առանձին ծրագրերում առողջարանների և հյուրանոցների համատեղ գործունեության կազմակերպման հնարավորություններն ու հեռնկարները։ Հատկապես կարևորություն տրվեց միջազգային համագործակցության շրջանակներում, ինչպես նաև մասնագիտական ցուցահանդեսներում համատեղ հանդես գալու անհրաժեշտությանը։ Մարզպետն առաջարկեց առողջարանների և հյուրանոցների ղեկավարներին ակտիվ և շահագրգիռ մասնակցություն ցուցաբարել մշակման փուլում գտնվող Վայոց ձորի սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի մշակման աշխատանքներին։

Տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին 07.07.2014
Ս/թ հուլիսի 12-ին, առավոտյան ժամը 10. 00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի կունենա տոնական զորահանդես՝ նվիրված ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի կազմավորման 17-րդ տարեդարձին: Զորահանդեսին կմասնակցեն 4-րդ բանակային կորպուսի բոլոր զորամիավորումները: Զորահանդեսի ընթացքում կկազմակերպվի զինտեխնիկայի ցուցադրություն և զինվորական միավորումների շքերթ: Շքերթը տեղի կունենա կորպուսի զինվորական նվագախմբի զինվորական քայլերգերի և հայրենասիրական երգերի մեղեդիների կատարումների ներքո: Բոլոր ցանկացողները հրավիրվում են մասնակցելու զորահանդեսին, որը կկայանա Եղեգնաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Նարեկացի 10:

Տոնական միջոցառում նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան 07.07.2014
Ս/թ հուլիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասնակցությամբ Եղեգնաձոր քաղաքում կայացավ տոնական միջոցառում՝ դրոշներով քայլերթ, նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան: Միջոցառումը տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցին հարող հրապարակում, որը զարդարված էր եռագույն դրոշներով: Միջոցառման մասնակիցները կրում էին ՀՀ դրոշի գույների համադրությամբ արտահագուստներ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց մարզպետ Էդգար Ղազարյանը: Այնուհետև երաժշտական դպրոցի դահլիճում դպրոցի սաների ուժերով կայացավ գեղեցիկ համերգ:

Տեղեկատվություն 04.07.2014
2014 թվականի 2-րդ եռամսյակի ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարները հանդես կգան գործունեության կիսամյակային հաշվետվությամբ 04.07.2014
Ս/թ հուլիսի յոթից կմեկնարկի Վայոց ձորի մարզի համայնքների ղեկավարների գործունեության կիսամյակային հաշվետվությանները: Հաշվետվությունների ժամանակացույցին ծանոթանալու համար կարող եք այցելել vdzor.gov.am կայքի > բաժնի > ենթաբաժին: Ցանկացողները կարող են ներկա գտնվել մարզի համայնքների ղեկավարների հաշվետու ժողովներին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2014
Սիրելի հայրենակիցներ: Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ: Այդ օրը պետական տոնացույցում հայտնվել է 1995 թվականի հուլիսի 5-ից, երբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: 2005 թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումները էլ ավելի կատարելագործեցին մեր հիմնական օրենքը՝ այն դարձնելով առավել համահունչ ժամանակակից ժողովրդավարական պետությունների չափանիշներին: Սահմանադրությունը, քաղաքացիական համերաշխության, օրինականության ու կայունության հիմնական երաշխիքն է: Սահմանադրությունը պետության հիմնաքարն ու հիմնակառույցն է: Սահմանադրությունը պետության մայր օրենքն է, որը սահմանում է տվյալ երկրի քաղաքական, իրավական, տնտեսական հիմունքները: Այն օժտված է բարձրագույն իավաբանական ուժով: Ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն իր ամենօրյա գործունեությամբ լինի ծայրաստիճան օրինապաշտ, հարգի ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները՝ դրանով իսկ ամրապնդելով Հայոց անկախ պետականության հիմքերը:


