Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Համերգ՝ Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերի շրջանակում 21.05.2015
Հայաստանում Իսրայելի մշակույթի օրերի շրջանակում Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային մեծ դահլիճում կայացավ Իսրայելի պաշտոնական պատվիրակության ստեղծագործական խմբի համերգը: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և Իսրայել-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբակցության նախագահ, Քնեսեթի պատգամավոր Զեէվ Էլկինը: Համերգային գեղեցիկ համարներն ընդհատվում էին բուռն ու երկարատև ծափահարություններով: Համերգի ավարտին մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը մշակութային խմբին հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի շնորհակալագիրը և բարձրարվեստ կատարումների համար շնորհակալություն հայտնեց:

Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում 20.05.2015
Ս/թ մայիսի 19-ին, ժամը 14.30-15.00 ի սահմաններում Քարագլուխ գյուղի Շիշի սար կոչվող հանդամասում արջը հարձակվել է գյուղի բնակիչ, 66-ամյա Էդիկ Սաֆարյանի վրա և վնասել նրա աջ ձեռքը: Ժամը 15.30-ի սահմաններում Էդիկ Սաֆարյանին ընդունել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրան ցուցաբերվել է բժշկական առաջին օգնությունը, ինչպես նաև կատարվել է համապատասխան շիճուկների՝ փայտացման և կատախության դեմ վակցինաների ներարկումը: Ժամը 20.00-ին Էդիկ Սաֆարյանին տեղափոխել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, բուժումը շարունակելու:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ Վայոց ձորի մարզի և ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգի միջև 19.04.2011թվականին ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային բնագավառներում Համագործակցության համաձայնագրի շրջանակում, փոխադարձ այցով ս/թ մայիսի 18-ից գտնվում է ՌԴ Նիժնի Նովգորոդի նահանգում: Այցի ընթացքում՝ մայիսի 19-ին, Նիժնի Նովգորոդ քաղաքում տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող թիվ 18 արվեստի դպրոցի անվանակոչման արարողությունը, որին մասնակցել են ՌԴ Նիժեգորոդսկի մարզի նահանգապետ Վալերի Շանցևը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներն ու մարզի արվեստասեր հասարակայնությունը: Միջոցառման բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Նիժնի Նովգորոդի նահանգապետ Վալերի Շանցևն ու Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը` փոխադարձ կարևորելով մշակույթի, կրթության եւ հասարակական բնագավառներում երկու մարզերի միջեւ հաստատված համագործակցության նշանակությունը որպես երկու ժողովուրդների և պետությունների միջև երկկողմ դաշնակցային հարաբերությունների, ինչպես նաև բարեկամական կապերի ընդլայնման ևս մեկ կարևոր երաշխիք: Նշենք, որ դեռևս 2014թ.-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցն անվանականոչվել էր ռուս նշանավոր գրող Մաքսիմ Գորկու անունով:

Փլվածք Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին 20.05.2015
Մայիսի 20-ին, ժամը 04.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Ջերմուկ ավտոճանապարհին տեղի է ունեցել փլվածք, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 142-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտոճանապարհի մասնակի փլվածք` 4 մ լայնությամբ և 25 մ երկարությամբ: Անվտանգությունից ելնելով՝ հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները փակել են ավտոճանապարհը: Ներկայումս գործում է շրջանցիկ ճանապարհ Արին գյուղով (մոտ 16 կմ): > ՊՈԱԿ-ի տնօրենը տեղեկացրել է, որ Երևանից դեպքի վայր է մեկնում ճանապարհաշինարարների բրիգադ, և հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչ մայիսի 20-ի երեկո) ճանապարհը կգործարկվի: > ՓԲԸ-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղում իրականացնում են ավտոճանապարհի լայնացման աշխատանքներ: Աղբյուրը՝ mta.gov.am, 20.05.2015
Վիկտորինա՝ ,,Արցախյան Ազատամարտը,, խորագրով 20.05.2015
Մայիսի 19-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում ,,Սոսե Մայրիկ,, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել էր վիկտորինա ,,Արցախյան Ազատամարտը,, խորագրով, որին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Միջոցառման ընթացքում ,,Արցախյան Ազատամարտի,, վերաբերյալ իրենց գիտելիքները չափեցին Ագարակաձորի միջնակարգ, Գլաձորի միջնակարգ, Եղեգնաձորի ավագ, Եղեգնաձորի թիվ 1, թիվ 2 հիմնական և Մալիշկայի թիվ 1, թիվ 2 միջնակարգ դպրոցների աշակերտները: Մրցույթի արդյունքում առաջին տեղը գրավեցին Ագարակաձորի միջնակարգ դպրոցի աշակերտները, երկրորդ տեղը՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները: Իսկ երրորդ տեղը կիսեցին Եղեգնաձորի ավագ դպրոցի և թիվ 1 հիմնական դպրոցի սաները: Մրցանակային տեղեր գրաված թիմերին և բոլոր մասնակիցներին պատվոգրեր և շնորհակալագրեր հանձնեց ,,Սոսե Մայրիկ,, հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Մարիամ Ստեփանյանը:

Տեղեկատվություն 19.05.2015
Վայոց ձոր մարզի բուժհաստատություններում կանխարգելիչ շիճուկների և պատվաստանյութերի մնացորդների վերաբերյալ՝ 18.05.2015թ. դրությամբ.


