Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այց բուժհաստատություններ 25.06.2024
Բուժաշխատողի մասնագիտական օրվա շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի տեղակալներ Բագրատ Սողոմոնյանի և Արսեն Խաչատրյանի, սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանի հետ այցելեց Եղեգնաձորի պոլիկլինիկա, Վայքի պոլիկլինիկա և Ջերմուկի առողջության կենտրոն։ Նրանք շրջել են բուժհաստատություններում, դիտարկել առկա նյութատեխնիկական ռեսուրսները, շենքային պայմանները, զրուցել բուժաշխատողների հետ, անդրադարձել առողջապահական համակարգի կառուցվածքային փոփոխություններին,կադրերի համալրման խնդիրներին։

Հարկ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները 24.06.2024
Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։Այդ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային և բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին: Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման համար արգելվում է.

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ 21.06.2024
Սիրելի՛ բուժաշխատողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ: Յուրաքանչյուր օր պիտի մենք շնորհակալ լինենք և երախտագիտության խոսքեր ուղղենք ձեզ, կարևորենք համակարգի բոլոր օղակների աշխատակիցների փոխկապակցված աշխատանքը և յուրաքանչյուրիդ դերակատարությունն այդ շղթայում: Անուրանալի են այն հսկայական ջանքերը և անմնացորդ նվիրումը, որոնք ներդնում եք մասնագիտական գործունեության մեջ, կյանքեր փրկելու այն անսասան համառությունը և վճռականությունը, սրտացավությունն ու հոգատարությունը, որով մարդկանց հույս եք ներշնչում հավատալ և սպասել հրաշքների...

Տեղի կունենա Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը 21.06.2024
Տեղեկացնում ենք , որ ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու հերթական նիստը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը 15։00-ին, Եղեգիսի համայնքապետարանում։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Եղեգնաձորի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ հաշվետու համերգ 21.06.2024
Հունիսի 19-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆ.Բալոյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ հաշվետու համերգ: Համերգին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ներկայացուցիչներ մարզպետի աշխատակազմից, Եղեգնաձորի համայնքապետարանից, մշակութային կազմակերպություններից, ծնողներ և հյուրեր: Ամփոփելով ուսումնական տարին՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցը հաշվետու համերգով ներկայացրեց ողջ տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքներն ու ձեռքբերումները։

Տեղի կունենա Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը 18.06.2024
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ջերմուկի համայնքապետարանում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։


