Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ Ազատեկ և Մարտիրոս բնակավայրերում

04.09.2024

   Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների՝ մարզի գյուղական բնակավայրեր այցի հաջորդ աշխատանքային կանգառը Վայք համայնքի Ազատեկ և Մարտիրոս բնակավայրերն էին։
   Հանդիպումների նպատակն էր բնակիչների հետ տեղում քննարկելու նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացնելու մի շարք բնագավառներում կառավարության ծրագրերը և որդեգրած քաղաքականության սկզբունքները։
Հանդիպումների ընթացքում մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց այս ձևաչափով հանդիպումները՝ ակնկալելով ակտիվ և անկաշկանդ քննարկումներ բնակիչների հետ։
   Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Արամ Կոստանյանը խոսեց ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի կազմման, դրանց առաջնահերթությունների մասին։
   Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության շրջակա միջավայրի պահպանության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերը /խելացի անասնագոմ,ինտենսիվ այգի, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ/, դրանց դիմելու ընթացակարգը և պայմանները։
  Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը ներկայացրեց առողջապահության և սոցիալական ոլորտի աջակցության ծրագրերը, մարզի առողջապահական համակարգի բարեփոփումները,նոր կառուցված <<Վայոց ձոր>> ԲԿ-ի հնարավորությունները, ռեսուրսները և այլն։
   Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանը խոսեց մարզպետի աշխատակազմ-համայնք կառուցողական աշխատանքի, առանձնահատկությունների մասին, ապա գոհունակություն հայտնեց գործընկերային արդյունավետ հարաբերությունների համար։
Ընդհանուր գծերով անդրադարձան ոռոգման ջրին, ներբնակավայրային ճանապարհների ասֆալտապատմանը, փողոցային լուսավորությանը, թափառող շներին, բերքի իրացմանը, հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին, շարժական սպանդանոցին, աղբահանությանը, սուբվենցիոն ծրագրերին վերաբերող մի շարք հարցերի։
  Ազատեկում առանձնացվեց ոռոգման ջրի խնդիրը․ խողովակաշարի մաշված լինելու պատճառով ջրի քանակի կորուստները կազմում են մոտ 40-50 տոկոս, և ջրի սակավ քանակը չի ապահովում անհրաժեշտ պահանջը։
   Մարտիրոսում ևս առկա է համանման խնդիր․ հողաթմբային առուներով հոսող ոռոգման ջրի ծավալի կորուստներն ակնհայտ են։
   Որպես լուծման ուղի՝ դիտարկվեց հողաթմբային առուները և հին խողովակաշարը նոր խողովակաշարով կամ վաքերով /բետոնյա առուներ/ փոխարինելը։
   Մարտիրոսում խնդրահարույց էր նաև կոյուղու, կոյուղաջրերի հեռացման խնդիրը․ որպես լուծման ուղի՝ դիտարկվեց սուբվենցիոն հայտ ներկայացնելը։ Քննարկվեց նաև Մարտիրոսում 40 բնակարանային տնտեսության 4-րդ կարգի վթարայնության խնդիրը։
   Հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի ցուցանիշները Ազատեկում և Մարտիրոսում բնակավայրերում ևս 2024 թվականին գոհացուցիչ են՝ 1 հա- 3,0-3,2 ցենտներ/հա։
   Այլ հարցերի շուրջ ևս ծավալվեցին քննարկումներ, բնակիչները ներկայացրին իրենց խնդիրները։
   Ամփոփելով հանդիպումը՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, բարձրացված հարցերը արձանագրվել են և մարզպետի իրավասության շրջանակներում դրանց տրվելու են համապատասխան լուծումներ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42