Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպումներ Ռինդ և Ելփին բնակավայրերում

04.09.2024

   Օրերս Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց Արենի համայնքի Ռինդ և Ելփին բնակավայրեր՝ հանդիպելու բնակիչների հետ, տեղում քննարկելու նրանց հուզող հարցերն ու խնդիրները, ներկայացնելու մի շարք բնագավառներում կառավարության ծրագրերը և որդեգրած քաղաքականության սկզբունքները։
   Հանդիպումների ընթացքում մարզպետ Կոլյա Միքաելյանը կարևորեց այս ձևաչափով հանդիպումները և դրանց շարունակական լինելը՝ ակնկալելով ակտիվ և կառուցողական քննարկումներ բնակիչների հետ։
   Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը ներկայացրեց գյուղոլորտի պետական օժանդակության ծրագրերը /խելացի անասնագոմ,ինտենսիվ այգի, ջերմոցային տնտեսություն, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգ և այլն/, դրանցից օգտվելու առանձնահատկությունները։
   Մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Վասիլ Ասլանյանը ներկայացրեց առողջապահության և սոցիալական ոլորտի աջակցության ծրագրերը, մարզի առողջապահական համակարգի բարեփոփումները,նոր կառուցված <<Վայոց ձոր>> ԲԿ-ի հնարավորությունները և այլն։
   Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետի տեղակալ Վարդան Հովհաննիսյանը խոսեց մարզպետի աշխատակազմ-համայնքներ համագործակցված աշխատանքի արդյունավետության մասին, արձանագրեց բարձրացված խնդիրները։
Քննարկեցին խաղողի մթերմանը, ոռոգման ջրին, թափառող շներին հացահատիկային կուլտուրաների բերքահավաքին, շարժական սպանդանոցին, Ելփինում կառուցվելիք ջրամբարին, սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությանն առնչվող մի շարք հարցեր։
   Կարևորվեց խաղողի արտադրող-մթերող շղթայում պայմանագրային հարաբերությունների ամրագրումը, որակյալ բերքի մշակման խրախուսումը։ Նշվեց , որ այս տարի ակնկալվում է 5200-5400 տոննա բերք։ Ի դեպ, մարզի խաղողը մթերվում է 21-22 գինեգործարանների կողմից, որից 12- ը գործում են Վայոց ձորում։
   Որպես դրական միտում՝ արձանագրվեց, որ Ռինդում ինտենսիվ այգիների հիմնման ընդլայնման հեռանկարներ կան։ Հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի ցուցանիշները ևս 2024 թվականին գոհացուցիչ են՝ 1 հա- 3,0-3,2 ցենտներ/հա։
   Անդրադարձան նաև Ելփինում 0,9-1 մլն մ3 տարողությամբ կառուցվելիք ջրամբարին, որը հետագայում լիարժեք կերպով կապահովի Ելփին և Չիվա բնակավայրերի ոռոգման ջրի պահանջները։
   Այլ հարցերի շուրջ ևս ծավալվեցին քննարկումներ, բնակիչները ներկայացրեցին խնդիրները, ստացան պատասխաններ։
   Ամփոփելով հանդիպումը՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը նշեց, որ գյուղական բնակավայրերի խնդիրները մշտապես ուշադրության և հոգածության կենտրոնում են, դրանց լուծումը՝ ամենօրյա աշխատանքի կարևոր բաղադրիչ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 15:01:42