Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետն այցելել է Ագարակաձոր համայնք 09.04.2015
Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի, մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ վարչության պետ Նորայր Սիմոնյանի, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելել է Ագարակաձոր համայնք: Մարզպետը և աշխատանքային խմբի մյուս անդամները համայնքի ղեկավար Պարգև Միրզոյանի ուղեկցությամբ այցելել են համայքի դպրոց, մանկապարտեզ և բուժկետ: Դպրոցում շրջայց է կատարվել դասարաններում, այնուհետ հանդիպում է կայացել մանկակավարժական կոլեկտիվի անդամների հետ: Մարզպետ Հարություն Սարգսյանը զրուցել է ուսուցիչների հետ, ծանոթացել դպրոցում առկա խնդիրներին, լսել ուսումնական գործընթացն արդյունավետ դարձնելուն ուղղված ուսուցիչների ներկայացրած հարցերը՝ դպրոցական շենքի վերանորոգում, սպորտային և դպրոցական գույքի ձեռք բերում: Մարզպետը նշել է , որ հնարավորության սահմաններում պահանջված հարցերը կընդգրկվեն առաջիկա տարիների մարզային զարգացման ծրագրերում: Այնուհետ այցելություն է եղել համայնքային մանկապարտեզ, որն այդ պահին չէր գործում: Մանկապարտեզի տնօրենի հետ հանդիպման ժամանակ խոսվել է մանկապարտեզի նորոգման մասին: Տնօրենը նշվել է, որ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան դրամաշնորհով վերանորոգվելու է մանկապարտեզի խոհանոցը: Բուժկետում մարզպետը ծանոթացել է սանիտարահիգիենիկ իրավիճակին և բնակչության սպասարկման առկա հնարավորություններին: Այցելության վերջին կանգառը գյուղապետարանն էր, որտեղ հանդիպմանը ներկա գտնվող ագարակաձորցիները մարզպետին խնդրեցին, միջնորդել փորձադաշտի ոռոգման ջրագծից գյուղին հատկացվող ջրաքանաքի ավելացման և գրաֆիկի կարգավորման հարցով:

Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր 09.04.2015
2015 թվականի ապրիլի 9-ին ,,ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ,, է ստորագրվել ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի միջև, նպատակ ունենալով՝ բարձրացնել Վայոց ձորի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակը, ապահովել դրանց շարունակականությունը, ինչպես նաև Վայոց ձորի մարզի բժշկական կազմակերպություններում չիրականացվող մասնագիտական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները մարզի բնակչության համար հասանելի դարձնել: Հուշագիրն ստորագրել են՝ ,,Էրեբունի,, բժշկական կենտրոն,, ՓԲԸ-ի կողմից գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կողմից մարզպետ Հարություն Սարգսյանը:

Միջոցառում՝ նվիված Մայրության և գեղեցկության տոնին 08.04.2015
2015 թվականի ապրիլի 7-ին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կայացավ համերգ, որը նախաձեռնել էր Վայոց ձորի մարզպետարանը: Միջոցառմանը ներկա կանանց շնորհավորեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և մարզի առողջության, կրթության, մշակույթի բնագավառների վաստակած մասնագետների, հասարակական սեկտորում ակտիվ գործունեությամբ աչքի ընկած 26 կանանց պարգևատրեց պատվոգրերով ու հուշանվերներով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳՄ մարզային կառույցների ղեկավարները, մարզպետարանի պաշտոնատար անձիք, մարզի համայնքների, առողջապահական, կրթական և մշակութային հաստատությունների ղեկավարներ և աշխատակիցներ, մարզի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգը կազմակերպվել էր Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի գեղարվեստական խմբերի և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների ուժերով: Համերգի մասնակից երեխաները միջոցառմանը ներկա բոլոր կանանց մարզպետ Հարություն Սարգսյանի անունից վարդեր նվիրեցին:
Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը 08.04.2015
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի է ունեցել ՀՀ Վայոց ձորի hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Մելս Հարությունյանի նախագահությամբ: Հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել են մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, ՀՀ ԳՄ –ի տարածքային համապատասխան ծառայությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հրավիրված են եղել > միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Ջինա Սարգիզովան, Գոհար Գալստյանը, > LIFE ծրագրի HDP հիմնադրամի տնօրեն Ռուզաննա Տեր-Ղազարյանը և այլք: Օրակարգում ներառված են եղել հետևյալ հարցերը՝

Քննարկում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 08.04.2015
2015 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ ,,Տեղական մակարդակում աղետների ռիսկի գնահատման,, ծրագրի շրջանակում ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի կողմից մարզի թիրախ համայնքներում ( Ագարակաձոր, Արենի, Արփի, Արտաբույնք, Գետափ, Ելփին, Խաչիկ. Հորբատեղ, Մարտիրոս, Չիվա) իրականացված հետազոտությունների արդյունքների հիման վրա վեր հանված համայնքային հրատապ լուծում պահանջող խնդիրնրի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, Վայոց ձորի փրկարարական վարչության պետ, փ/ծ մայոր Տիգրան Պետրոսյանը և ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Սուսաննա Օնանյանը, ինչպես նաև ծրագրի աշխատանքներով զբաղվող մարզային ներկայացուցիչներ և ,,Ապավեն համայնքներին,, ԲՀԿ-ի ներկայացուցիչներ: Մարզպետ Հարություն Սարգսյանը նախ ողջունեց և այցի համար շնորհակալություն հայտնեց հյուրերին, ապա հետաքրքրվեց հետազոտությունների արդյունքում առանձնացված համայնքային հրատապ խնդիրների լուծման նպատակով կազմված աշխատանքային ծրագրով: Մարզպետի առաջարկով
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 07.04.2015
Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի ապրիլի 11-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5: