Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այցելություն սահմանամերձ Խաչիկի համայնք

31.07.2015

Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքները մշտապես գտնվում են մեր պետության և իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այդ մասին է վկայում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հուլիսի 31-ի հերթական աշխատանքային այցը Խաչիկի համայնք: Այցի ընթացքում մարզպետին ուղեկցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, խորհրդական Վասիլ Ասլանյանը և Խաչիկի համայնքապետ Վարդան Ներսիսյանը:
Խաչիկի բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և անասնաբուծությամբ: Գյուղի հացահատիկի ցանքատարածքները գտնվում են Նախիջևանի հետ սահմանագծային հատվածում:
Մարզպետ Հ. Սարգսյանն այցելեց հացահատիկի ցանքատարածքներ, ծանոթացավ ցորենի հունձի աշխատանքների ընթացքին, բերքի ծավալներին, խոսվեց գյուղի ոռոգման ջրի և գյուղի բնակիչներին հուզող այլ խնդիրների շուրջ:
Խաչիկի գյուղապետի տեղեկությամբ այս տարի կատարվել է ցորենի 210հա ցանքս, որից, հուլիսի 31-ի դրությամբ, հնձվել է 180հա` 16-17ց/հա բերքատվությամբ: Սակայն երաշտի պատճառով ցորենի հատիկները չմշկված են և սերմի համար պիտանի չեն: Գյուղում ոռոգումն իրականցվում է երկաստիճան ջրհանկայանի միջոցով, իսկ այս պայմաններում միշտ չէ, որ հնարավոր է լինում ապահովել կայուն ջրամատակարարում: Գյուղում ոռոգման ջրի հետ կապված խնդրի լուծման միակ տարբերակը ջրամբարի կառուցումն է:
Գյուղապետ Վ. Ներսիսյանից տեղեկացանք, որ այս տարի սպասվում է խաղողի բավականին լավ բերք:
Տեղեկացնենք, որ Խաչիկում շարունակվում են բնակարանաշինության աշխատանքները: Սա այն գյուղերից մեկն է, որտեղ բնակարանաշինությունը ռազմավարական անհրաժեշտություն է, ինչը նաև արտագաղթը կանխելու միջոցներից է:
Հարկ է նշել, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ուժերով Խաչիկում կառուցվում են 3 և հիմնանորոգվում են 2 առանձնատներ:
"Ապավեն համայնքներին" ԲՀԿ-ի աջակցությամբ Խաչիկ համայնքում կառուցվում է հրշեջ մեքենաների հենակետ: Կազմակերպության միջոցով և Խաչիկ համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվում են շինարարական փոքրածավալ աշխատանքներ: Նշված շինարարական ծրագիրն իրականացվում է նաև մարզի Ելփին, Չիվա, Արենի, Ագարակաձոր, Արփի, Արտաբույնք և Հորբատեղ համայնքներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00