Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի նիստին

03.08.2015

Ս/թ օգոստոսի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Վայոց ձորի մարզային հանձնաժողովի հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով՝
1. ,,2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ,,
2. ,, 2015 թվականի առաջին կիսամյակում մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին,,:
3. ,,Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը Վայոց ձորի մարզում ,,
4. ,,Ապրել անկախ և ներառվել համայնքում,, ծրագրի կատարման ընթացքը մարզում, հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը հասարակության մեջ:
2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հռչակելու և ՀՀ Վայոց ձորի մարզում միջոցառումների ծրագիրը հաստատելու վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը: Ծրագրի առանցքային կետերից են՝
ա/ թեքահարթակների կառուցում,
բ/ մասնագիտական կրթության ապահովում,
գ/ սոցիալական սպասարկման ծրագրեր,
դ/հաշմանդամների ինտեգրում մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում
ե/ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին իրազեկվածության ապահովում:
Մարզպետ Հ. Սարգսյանն առաջարկեց աշխատանքներ տանել, որպեսզի այն կառույցներում որտեղ թեքահարթակներ չեն կառուցվել, տեղադրվեն փայտից պատրաստված ժամանակավոր թեքահարթակներ:
Երկրորդ՝ ,,Մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին,, հարցը ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
Երրորդ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում 2015 թվականի առաջին կիսամյակում հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրերի կատարման ընթացքը ներկայացրեց Եղեգնաձորի ԶՏԿ-ի գլխավոր մասնագետ Սամվել Ավետիսյանը:
,,Շուշան,, հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Հախվերդյան ներկայացրեց ,,Ապրել անկախ և ներառվել համայնքում,, ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ներառելու աշխատանքների կատարման ընթացքը մարզում, իսկ ՀԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության պատասխանատու Անուշ Գաբրիելյանը ներկայացրեց Ելփին համայնքի օրինակելի փորձը, քանզի հենց համայնքապետարանում աշխատում են հաշմանդամություն ունեցող երկու անձ և շնորհակալության խոսք ուղղեց դպրոցի և համայնքի ղեկավարներին: ՀԿ նախագահը ներկայացրեց նաև Ֆրանս-հայկական զարգացման կենտրոն հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ հուլիս-օգոստոս ամիսներին Եղեգնաձորում գործող ,,Ակտիվ հանգիստ,, ամառային ճամբարի մասին:
Իսկ մանկուց հաշմանդամ Նարինե Դավթյանը, որն ի դեպ Երևանի պետական մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտելուց հետո, ձեռք է բերել երկրորդ մասնագիտություն՝ կրթության կազմակերպում (ԵՊՀ-ում), տեղեկացրեց, որ Եղեգնաձորի ԶՏԿ-ի աջակցությամբ մասնակցում է ՓՄՁ-գործարար ծրագրին: Նարինեն նշեց, որ ապագայում նպատակ ունի հիմնելու մանկապատանեկան ուսումնական կենտրոն:
Ամփոփիչ խոսքում մարզպետ Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին կատարված աշխատանքների համար, կարևորեց բացատրական աշխատանքները՝ հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար պայմանների ստեղծման գործում և հայտնեց համագործակցելու և հնարավոր բոլոր միջոցներով նշված խնդիրների լուծմանն օժանդակելու իր պատրաստակամությունը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00