Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ կազմակերպված մարզային խորհրդակցությունների շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հերթական այցն է կատարել Վայոց ձորի մարզ: Խորհրդակցությանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ ԳՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը, ջրային ոլորտի պատասխանատուներ, համայնքապետեր, այլ պաշտոնատար անձինք: Նախարար Սերգո Կարապետյանն իր ելույթում նշել է, որ թեև նախորդ տարի մարզի ագրարային ոլորտի որոշ ճյուղերում դրական տեղաշարժեր գրանցվել են, սակայն մի շարք խնդիրներ դեռևս մնում են չլուծված, ինչպես օրինակ վարելահողերի օգտագործման ցածր մակարդակը: Մարզում առկա 16199.5 հեկտար վարելահողերից 2014 թվականի օպերատիվ տվյալներով մշակվել է ընդամենը 4684 հեկտարը (28.9%): «Պետական աջակցության ծրագրերի շնորհիվ վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը հանրապետությունում վերջին տարիներին էականորեն բարձրացել է:
Շարունակվում են ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի այցերը սահմանամերձ գյուղեր: Փետրվարի 3-ին Ա. Երիցյանն այցելել է Վայոց ձորի մարզի Խաչիկ (1022 բնակիչ, 255 տնտեսություն) գյուղը: Այցի նպատակն էր զրուցել գյուղի բնակիչների հետ՝ նրանց հուզող հարցերը, խնդիրներն իրենցից լսելու և դրանց լուծումներ տալու համար: Արենի-Խաչիկ ավտոճանապարհին նախարար Երիցյանը կանգ առավ՝ քարաթափման ենթակա վտանգավոր տեղամասում: Վայոց ձորի Մարզային Փրկարարական Վարչության պետ Տիգրան Պետրոսյանը զեկուցեց նախարարին ընթացիկ իրավիճակն ու իրականացված ուսումնասիրությունները: Ա. Երիցյանը հանձնարարականներ տվեց՝ պայթեցման ճանապարհով քարաթափման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Խաչիկ գյուղում Ա. Երիցյանին դիմավորեցին գյուղապետը և բնակիչները, վերջիններս նշեցին, որ ուրախ են նախարարի հետ իրենց հուզող հարցերը կիսելու և միասին լուծումներ գտնելու հնարավորության համար: Ողջունելով խաչիկցիներին՝ նախարար Երիցյանը նշեց, որ արդեն տեղյակ է սահմանամերձ գյուղում առկա խնդիրներին, սակայն ցանկանում է անձամբ զրուցել գյուղացիների հետ և լսել նրանց առաջարկները. «Անշուշտ, պետությունը կանգնած է գյուղացու կողքին, սակայն կան հարցեր, որ պետք է ձեզ հետ միասին քննարկենք, հասկանանք, ես ուզում եմ անձամբ ձեզանից լսել ձեզ հուզող հարցերի մասին, ինչպես նաև՝ ցանկանում եմ, որ միասին լուծման ուղիներ գտնենք: Պետք է այնպես անենք, որ գյուղացին լավ ապրի: Պետք է ամեն ինչ անենք, որ գյուղը զարգանա և երիտասարդները մնան իրենց հայրենի հողում»,-ասաց Ա. Երիցյանը: Խաչիկցիների խոսքերով՝ գյուղի հիմնական խնդիրը ոռոգման ջուրն է, բնակարանաշինությունը, գյուղում աշխատատեղերի ստեղծման հարցը: Ոռոգման ջրի հարցի լուծումը, ըստ գյուղի բնակիչների, փոքրիկ դամբայի կառուցումն է: Նախարար Երիցյանը մի շարք հարցերի լուծման վերաբերյալ տեղում հանձնարարականներ տվեց՝ խոստանալով նաև ընթացք տալ երկարաժամկետ խորհրդակցության կարիք ունեցող հարցերին: Նշենք. որ այցի ընթացքում նախարարին ուղեկցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Աղբյուրը՝ mta. gov.am,
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 03.02.2015
Սահմանված կարգի համաձայն` 2015 թվականի փետրվարի 13-ին, ժամը` 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:
Տեղեկատվություն 03.02.2015
2015 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզի առողջապահական հաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների
Տեղեկատվություն 03.02.2015
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԾՏԳ-ներում 2015 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների մասին
ՌԴ Արխանգելսկի պատվիրակության այցը ՀՀ Վայոց ձորի մարզ 02.02.2015
ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև բազմակողմ համագործակցության շրջանակներում ս.թ. հունվարի 29-ից փետրվարի 1-ը Հայաստանում էր գտնվում Արխանգելսկի մարզի պատվիրակությունը` նահանգապետի տեղակալ Ալեքսեյ Անդրոնովի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև մարզի հայ համայնքի ղեկավար Մամիկոն Գեկչյանը, Արխանգելսկի օդանավակայանի տնօրեն Վահե Պետրոսյանը, ,,Տաշիր,, հոլդինգի Արխանգելսկի մասնաճյուղի ղեկավար Արտյոմ Ստեփանյանը: Հունվարի 29-ին պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Քննարկվեցին մարզերի միջև համագործակցության ներկա վիճակը, ստորագրված Համաձայնագրի կատարման ընթացքը, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Շնորհավորելով մարզպետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նահանգապետի տեղակալ Ա. Անդրոնովը բարձր գնահատեց արդեն ձևավորված գործընկերությունը, մասնավորապես կարևորեց ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ