Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի առթիվ 28.01.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ զինվորականներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ: Տոնը մեծ խորհուրդ ունի. ՀՀ զինված ուժերի կազմավորումը և հզորացումը հայ ժողովրդի կամքի, անսասան ոգու, ֆիզիկական, բարոյական , հոգևոր ուժերի միաձուլման փայլուն արդյունք էին: Սրանք պարզապես տարիներ չէին, այլ ժամանակի անխուսափելի հրամայականով և Արցախյան պատերազմի բովում ստեղծված հայոց բանակի թրծման և կայացման, զուգահեռաբար փառավոր հաղթանակներ կերտելու, հայոց նորանկախ պետականության հիմքերն ամուր պահելու, մեր երկրի խաղաղությունը երաշխավորելու ժամանակաշրջան էր:

Հարգանքի տուրք անմահացած հայորդիների հիշատակին

Հարգանքի տուրք անմահացած հայորդիների հիշատակին 28.01.2025

Այսօր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձի կապակցությամբ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և մարզպետի աշխատակազմի աշխատակիցները Եղեգնաձորում ծաղիկներ են խոնարհել 44-օրյա Արցախյան պատերազմում անմահացած հայորդիների և երկրապահ-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին, հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին։

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին 20.01.2025

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված, ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն  այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ 16.01.2025

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հունվարի 15-ին այցելել է Վայոց ձորի մարզ։ ՏԿԵ փոխնախարար Նարեկ Մանուկյանի, մարզպետ Կոլյա Միքաելյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այցելել են շինհրապարակներ՝ ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Արենի համայնքում նախարարն ու մյուս պաշտոնյաներն այցելել են Ելփին բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շինհրապարակ։ Ելփինը երբեք մանկապարտեզ չի ունեցել, բայց հիմա սուբվենցիոն ծրագրով, ավելի քան 334 մլն դրամով, կառուցվում է 60 երեխայի համար նախատեսված ժամանակակից չափանիշներով նոր մանկապարտեզ։

ՀՀ Վայոց ձորի մարզում տրված է ձմեռային զորակոչի մեկնարկը

ՀՀ Վայոց ձորի մարզում տրված է ձմեռային զորակոչի մեկնարկը 13.01.2025

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը։ Նորակոչիկներին զինվորական պարտադիր ծառայության ճանապարհելու արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները,ծնողներ,հարազատներ,մտերիմներ։

Տեղի  է ունեցել  Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի   կազմկոմիտեի նիստը

Տեղի է ունեցել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը 13.01.2025

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանում հունվարի 10–ին տեղի է ունեցել Համահայկական ձմեռային 2-րդ խաղերի կազմկոմիտեի նիստը։ Նիստին մասնակցում էին ՀԽՀԿ գործկոմի նախագահ Իշխան Զաքարյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, ինչպես նաև Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի, Ջերմուկի համայնքապետարանի, խաղերի կազմկոմիտեի և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչները։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-07 17:48:28