Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քաղաքացիների ընդունելություն Եղեգիս համայնքում 16.04.2019
2019 թվականի ապրիլի 11-ին Եղեգիս համայնքի Թառաթումբ բնակավայրում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Թառաթումբ, Քարագլուխ, Հորս, Սալլի բնակավայրերի 20 քաղաքացիներ, որոնցից 10-ը դիմել էր ֆինանսական աջակցության խնդրանքով, իսկ 10 քաղաքացիներ դիմել էին տարբեր հարցերով՝ ոռոգման ջրագծի վերանորոգում, հոսանքի գծերի մոնտաժում և այլն: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանձնարարություն է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝

Վայոց ձորում մեկնարկեց Ազգային գրադարանային շաբաթը 15.04.2019
Այսօր Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթ ամենամյա միջոցառումը, որը նախաձեռնել է Հայկական գրադարանային ասոցիացիան: Ազգային գրադարանային շաբաթին մասնակցում է նաև Վայոց ձորի մարզային գրադարանը: Ներկայացնում ենք

Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի պատվիրակությունը՝ Գերմանիայում 11.04.2019
ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի պատվիրակությունը 9-օրյա պաշտոնական այցով՝ մարտի 28-ից ապրիլի 6-ը, հյուընկալվել էր Գերմանիայի Սաքսոնական Անհալթ երկրամասի Ցուխաու գյուղում, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սուրբ Լաուրենթիուս եկեղեցում հիմք է դրվել Գետափ և Ցուխաու գյուղերի փոխհամագործակցությունը։ Այցի շրջանակներում հանդիպումներ են եղել Բարբի, Քալբե, Շյոնեբեք քաղաքների քաղաքապետերի հետ։ Հայկական պատվիրակությանը հյուրընկալել են նաև Սաքսոնական Անհալթ երկրամասի ազգային ժողովում։ Պատվիրակությունը մասնակցություն է ունեցել Սաքսոնական Անհալթ երկրամասի ազգային ժողովի նիստին, որտեղ ազգային ժողովի նախագահն իր ելույթում ողջունել է Գետափի պատվիրակությանը։ Հայկական պատվիրակությանը

Շարլ Ազնավուրին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ՝ Վայոց ձորի մարզային գրադարանում 10.04.2019
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ, նվիրված Մեծն շանսոնյե Շարլ Ազնավուրին: Միջոցառումը կազմակերպվել էր ֆրանկոֆոնիայի մարզային ծրագրերի շրջանակում: Այն նախաձեռնել էր գրադարանի սպասարկան բաժինը (բաժնի պետ՝ Վարդ Շահբազյան): Սցենարը հեղինակել էր դպրոցական Անահիտ Գևորգյանը: Միջոցառման ավարտին կազմակերպիչներին ուղղված շնորհակալության խոսքեր ասացին մարզային գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Միջոցառմանը մասնակցում էին մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակիցներ, ծնողներ և դպրոցականներ:

Հանդիպում Ապրիլյան քառօրյայի մասնակից Էդիկ Մարտիրոսյանի հետ 10.04.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, քառօրյա կռիվների ընթացքում վիրավորված Էդիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպման մասնակցել է նաև մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Էդիկ Մարտիրոսյանը մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակիչ է, սակայն այս պահին ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Նա սովորում է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում և աշխատում է ՊՆ համակարգում: Ցավոք պատերազմի հետքերը, ոչ միայն նրա հոգում են այլև բեկորների տեսքով շարունակում են մնալ նրա մարմնում, ինչը որոշակիորեն սահմանափակում է



