Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում 03.02.2020

2020 թվականի փետրվարի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում: Հանդիպմանը մասնակցում էին՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, մարզի միս արտադրող ֆերմերները, մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց քննարկման մասնակիցներին և տեղեկացրեց, որ գրանցվելու են բոլոր ողջամիտ առաջարկությունները, որոնք քննարկելու են համապատասխան մասնագետների և պաշտոնատար անձանց հետ, որպիսի ծրագրի կիրառման գործընթացում ավելի ընդունելի տարբերակներ ու պայմաններ ներառեն:

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 01.02.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ  կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը 01.02.2020

Հունվարի 31-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականը և օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի վարչությունների և բաժինների ղեկավարները հաշվետվություն ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և հաջորդ շաբաթվա անելիքների մասին: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը ներկայացրեց մարզի անջրդի հողատարածքները ոռոգելի դարձնելուն ուղղված ծրագրի առաջարկ՝ մարզի տարածքում ջրամբարներ կառուցելու եղանակով: Վարչության պետը ներկայացրեց նաև խաղողի մթերմանն առնչվող խնդիրները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ խաղողի մթերման հարցը գյուղոլորտի ամենակարևոր խնդիրներից է և հանձնարարեց խաղողի մթերման վերաբերյալ պայմանագիր կնքելու նպատակով հանդիպում-քննարկում կազմակերպել խաղողի արտադրությամբ զբաղվողների և մթերողների մասնակցությամբ՝ պայմանագրում ամրագրելով՝ մթերման ժամկետների և մոտավոր գնի վերաբերյալ դրույթներ, որպեսզի չխախտվի պայմանագիր կնքող

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Արտահանողի  զարգացման դրամաշնորհներ> ծրագրի  շրջանակում Վայոց ձորի մարզում  կազմակերպված մեկնարկային սեմինարին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը մասնակցել է <Արտահանողի զարգացման դրամաշնորհներ> ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզում կազմակերպված մեկնարկային սեմինարին 01.02.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մասնակցել է ,,Արտահանողի զարգացման դրամաշնորհներ,, (ԱԶԴ/ EDG) ծրագրի մեկնարկի շրջանակներում Վայոց ձորի մարզում կամակերպված մեկնարկային սեմինարին: Արարատ Գրիգորյանը ողջունել է սեմինարի կազմակերպիչներին և մասնակիցներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սեմինարին մասնակցել են՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակից Նարեկ Մարտիրոսյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գեղամ Մարգարյանը, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ: Սեմինարն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ,,Ներդրումների աջակցման կենտրոն,, հիմնադրամի հետ համագործակցությամբ: Նշենք, որ

Տեղեկատվություն 31.01.2020

Տեղեկատվություն մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթի հայտարարության մասին

ՀՐԱՎԵՐ

ՀՐԱՎԵՐ 31.01.2020

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն սկսում է հերթական ծրագիրը՝ աշխատանք փնտրելու և աշխատանքի դիմելու հմտությունների մասին: Ծրագիրը տևելու է 5 ամիս: Դասընթացները լինելու են ամիսը մեկ անգամ շաբաթ և կիրակի օրերին, շաբաթ օրը սկսելու ենք 11:00-11:30 ժամանակահատվածում, որպեսզի մասնակիցները մարզերից կարողանան ժամանել ժամանակին, իսկ կիրակի ավարտելու ենք մինչև ժամը 15:00-ը: Առաջին հանդիպումը կլինի փետրվարի վերջին: Մեր կազմակերպությունը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 15:01:51