Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ 2020 թվականի մարտ ամսվա ընդունելության արդյունքները 17.03.2020
Ս/թ մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացել է քաղաքացիների փետրվար ամսվա ընդունելությունը: Նախապես հերթագրված 149 քաղաքացիներից ընդունելությանը մասնակցել է 133-ը: Դրամական օգնություն է տրամադրվել 107 քաղաքացու: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 15 քաղաքացու, ովքեր 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզպետի որոշումներով մի քանի անգամ դրամական օգնություն են ստացել, մերժվել է դրամական օգնության տրամադրումը: Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարել է...

Ուսումնական հաստատություններում դասերը հետաձգվում են մինչև մարտի 23-ը։ Այս ընթացքում կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն ուսումնական գործընթացը կազմակերպելու ժամկետների վերաբերյալ: Մի՛ մոռացեք անհատական պատասխանատվության մասին: Եթե նոր եք վերադարձել արտերկրից կամ շփում եք ունեցել ենթադրյալ վարակակիր անձանց հետ կամ Ձեզ մոտ նկատվում է առողջական վիճակի տատանումներ, ապա` -հնարավորինս խուսափե՛ք այլ անձանց հետ շփումից, կիրառե՛ք ինքնամեկուսացման...

Տեղեկացում 16.03.2020
Հարգելի քաղաքացիներ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով նոր կորոնավիրոսի հավանական տարածումը կանխելու նպատակով առաջիկայում քաղաքացիների հետ շփումները կրճատվելու են՝ ընդունելություն կլինի միայն հրատապ և անհետձգելի հարցերով: Մարզպետարանի հետ ֆիզիկական և իրավաբանական անձանց աշխատանքային կապը ցանկալի է իրականացնել էլեկտրոնային տարբերակով և հեռախոսազանգերով: Վայոց ձորի մարզպետարան կարող եք դիմում, բողոք, առաջարկ և հարցում...

ՀՀ կառավարությունն այսօր ժամը 18:30-ից արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց 16.03.2020
ՀՀ կառավարությունն ընդունեց մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ ապրիլի 14-ը՝ ժամը 17:00-ն, արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագիծը:

Մարտի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայոց ձորի մարզի արտակարգ իրավիճակների մշտական գործող հանձնաժողովի նիստ էր հարվիրել, հետևյալ օրակարգով 1.Հանրապետությունում ստեղծված իրավիճակի ներկայացում, 2. Օպերատիվ շտաբի ստեղծման, կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության պլանի մաս կազմող գործողության մեջ դնելու մասին, 3. Այլ ելույթներ, հարց ու պատասխան, քննարկումներ: Նիստին մասնակցում էին

Ինչպես պետք է ինքնամեկուսանալ 14.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները, կախված ժամանման երկրից պետք է ենթարկվեն 14-օրյա ինքնամեկուսացման, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում: Հետևե՛ք հետևյալ ցուցումներին` ✅Մնացե՛ք տանը ✅Մեկուսացվե՛ք տան մյուս անդամներից ✅Զանգահարե՛ք բժշկին՝ նախքան նրան այցելելը ✅Կրե՛ք բժշկական դիմակ, եթե ցուցված է ✅Փակե՛ք բերանը և քիթը՝ փռշտալիս և հազալիս ✅Հաճախակի լվացե՛ք ձեռքերը ✅Առանձնացրե՛ք...