Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ-ում Ղազախստանի հյուպատոսությունը ՀՀ Վայոց ձորի մարզին բժշկական դիմակներ է տրամադրել

17.06.2020

   Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության հյուպատոությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին անհատույց մատակարարել է 5000 հատ բժշկական դիմակ:


     Պայմանավորվածության համաձայն՝ 2500 հատ դիմակ  տրամադրվեց Մալիշկա համայնքին, 1300 հատ՝ Եղեգնաձորի, 700 հատ՝ Վայքի բուժհաստատություններին: 500 հատ դիմակները կօգտագործվի Վայոց ձորի մարզպետարանում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում արմատներով վայոցձորցի,   ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոս Արամ Աբրահամյանին՝ մարզի հանդեպ ցուցաբերած աջակցության համար և նորանոր հաջողություններ մաղթում մարզի արժանավոր զավակին:

    Մալիշկայի համայնքից տեղեկացնում են, որ դիմակները տրամադրվելու են համայնքում գործող հիմնարկություններին և ամբուլատորիային և նույնպես շնորհակալություն են հայտնում ՀՀ-ում Ղազախստանի պատվավոր հյուպատոսին.
<Մալիշկայի համայնքապետարանը, ի դեմս համայնքի ղեկավար՝ Գարիկ Նազարյանի, իր խորին շնորհակալությունն է հայտնում ծնունդով մալիշկեցի, ՀՀ-ում Ղազախստանի տատվավոր հյուպատոս՝ Արամ Գագիկի Աբրահամյանին, հարազատ համայնքին նվիրատվությամբ տրված 2500 պաշտպանիչ դիմակների համար:
Մենք արժևորում և գնահատում ենք բոլորիս համար այս դժվարին պահին մեր օրինակելի հայորդիների կողմից տրված աջակցությունները: Համոզված ենք, որ համավարակի ժամանակաշրջանն ավելի հեշտ հաղթահարելի կլինի, երբ մեր պայքարը լինի հանուն մեկ նպատակի՝ հանուն առողջ ապագայի, հանուն լիարժեք կյանքի>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53