Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՕՖ-ը ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններին նվիրատվության կարգով տրամադրել է COVID 19 համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ

18.06.2020

 Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Այո հարթակը նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի բուժհաստատություններին նվիրատվության կարգով տրամադրել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ.
1. արտահագուստ՝ 90 հատ,
2. դիմակ՝ 5000հատ,
3. դեմքի պաշտպանիչ վահան՝ 10 հատ,
4. ձեռնոց N 100՝ 10 տուփ, 
5. բժշկական խալաթ՝ 1000 հատ,
6. բժշկական գլխարկ՝ 1000 հատ,
7. բախիլ՝ 1000 հատ,
8. վարակազերծ նյութ(պրեսեպտ հաբեր)՝ 2400 հատ,
9. ջերմաչափ՝ 8 հատ:

Վերը նշված պաշտպանիչ միջոցները տրամադրվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոնին, Վայքի բուժմիավորմանը, Ջերմուկի առողջության կենտրոնին, <Հռիփսիմե> գյուղական բժշկական ամբուլատորիային և Արենիի, Աղավնաձորի, Զառիթափի, Մալիշկայի առողջության առաջնային պահպանման կենտրոններին:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնում ՀՕՖ-ի տնօրինությանը և առողջապահական ծրագրերի ղեկավարին՝ COVID 19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակներում մարզի բուժհաստատություններին առաջին անհրաժեշտության պաշտպանիչ միջոցներ տրամադրելու և համավարակի դեմ պայքարի աշխատանքներում մարզի բուժաշխատողների ակտիվ ու արդյունավետ մասնակցության ապահովման նպատակով, շարունակական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53