Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շրջայց է կատարել մարզկենտրոն Եղեգնաձորում

18.06.2020

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի այլ աշխատակիցներ հերթական շրջայցը կատարեցին մարզկենտրոն Եղեգնաձորում, տեղում տեսնելու, թե ինչպես են տնտեսվարողները և բնակիչները կատարում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության՝ COVID 19-ի համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պարետի որոշումներով սահմանված պահանջները:
Կրկին կոչ անելով բնակիչներին պահպանել հակահամաճարակային կանոնները՝ շնորհակալություն հայտնեցին այն քաղաքացիներին, ովքեր կրում էին դիմակներ և պահպանում էին սոցիալական հեռավորությունը։
Ողջունելի էր, որ  տնտեսվարող բոլոր սուբյեկտների մոտ առկա էին ախտահանող հեղուկներ, դիմակ և ձեռնոց կրելու պահանջը պարունակող պաստառներ և արված էին գծանշումեր:
Դիմակը ոչ ճիշտ ձևով կրող քաղաքացիներին հորդորեցին, այն կրել սահմանված ձևով՝ փակելով քիթը և բերանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45