Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

 ՀՀ  Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և  տեղակալը աշխատանքային  այց են կատարել Եղեգիս համայնքի բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը և տեղակալը աշխատանքային այց են կատարել Եղեգիս համայնքի բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ 08.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը հունիսի 2-ից մինչև 6-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային այց են կատարել Եղեգիս համայնքի Աղնջաձոր, Քարագլուխ, Սալլի, Թառաթումբ, Հորս, Հորբատեղ, Արտաբույնք, Վարդահովիտ, Հերմոն և Եղեգիս բնակավայրերի բուժամանկաբարձական կենտրոններ (ԲՄԿ), որոնք գործում են համայնքային կենտրոն Շատին բնակավայրի ՊՈԱԿ-ի կազմում: ԲՄԿ-ները տեղակայված են հիմնականում գյուղապետարանների շենքերում՝ մեկ սենյակում: Վարչությունից տեղեկացնում են, որ բոլոր ԲՄԿ-ներն ապահովված են եղել առաջին բուժօգնության դեղորայքով, ունեցել են հաճախումների մատյան, որոնց մեջ գրանցված են եղել նաև հաճախորդների ջերմաչափումների արդյունքները: ԲՄԿ-ներն ապահոված են եղել ձեռքերի և մակերեսների ախտահանիչ նյութերով, անհատական պաշտպանիչ միջոցներով: Թվարկված բոլոր ԲՄԿ-ներում փակցված են եղել ՀՀ ԱՆ-ի կողմից տրված, COVID 19-ի վերաբերյալ, ազգանակչության հետ տարվող քարոզչական աշխատանքների պլակատները:

 ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐՆ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն

ԱԻՆ ԲԺԻՇԿՆԵՐՆ անվճար բժշկական խորհրդատվություն կտրամադրեն 08.06.2020

Հաշվի առնելով Շտապ բժշկական օգնության ծառայության՝ 1-03-ի և Առողջապահության նախարարության թեժ գծի ծանրաբեռնվածությունը՝ 24/7 ռեժիմով ծառայող ԱԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԹԻՎԸ կրկնապատկվել է:

 Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները

Պահպանի՛ր հակահամաճարակային կանոնները 05.06.2020

 ✅ Հաճախ լվա ձեռքերդ կամ ախտահանիր սպիրտային հիմքով լուծույթով ✅ Կրիր դիմակ հանրային բաց և փակ տարածքներում ✅ Պահպանիր սոցիալական հեռավորություն՝ 1.5-2 մետ   Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Պլանշետներ՝ ի աջակցություն Վայոց ձորի աշակերտների կրթության հասանելիությանը

Պլանշետներ՝ ի աջակցություն Վայոց ձորի աշակերտների կրթության հասանելիությանը 05.06.2020

Կրթությունը և դրա հասանելիության ապահովումն հիմնադրամի գործունեության կարևորագույն ուղենիշներից է։ Հենց այս գիտակցմամբ էլ Հիմնադրամը նախաձեռնել ու իրականացնում է Վայոց ձորի խոցելի ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթության հասանելիությանն ուղղված աջակցություն՝ տրամադրելով 331 պլանշետներ Վայոց ձորի 23 համայնքների 26 դպրոցների: Հիմնադրամի սոցիալական թիմի աշխատակիցները, սերտորեն համագործակցելով Վայոց ձորի մարզպետարանի և ընտրված դպրոցների հետ, իրականացրեցին կարիքների գնահատում, որի հիմքով խոցելի խմբի ընտանիքներից կազմվեց շահառու երեխաների ցանկը։ ,- նշում է սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը։ Մարզի ընտրությունը նույնպես պատահական չէ.

Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր

Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր 04.06.2020

 Բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը լինելու է պարտադիր՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների, ինչպես նաև ֆիզիկական վարժություններ անելու և հեծանիվ վարելու դեպքերի։ ArmGov Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 02.06.2020

ՀՀ Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2020 թվականի մայիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-03 16:16:22