Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում Վայոց ձորի մարզպետարանում

24.06.2020

  Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ կադաստրի կոմիետի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը, մարզպետի խորհրդականները, մարզպետարանի քաղաքաշինության, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության ղեկավարները և աշխատակիցներ։
Հանդիպումը միտված էր քաղաքային և գյուղական բնակավայրերում պողոտաների, փողոցների, նրբանցքների, անցուղիների, փակուղիների, հրապարակների, ինչպես նաև հասարակական օգտագործման տարածքների՝ զբոսայգիների, պուրակների, ծառուղիների (այսուհետ` ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտներ) անվանակոչման, անվանափոխման, ինչպես նաև հողամասերի, շենքերի, շինությունների՝ ըստ դրանց գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի մարզպետարան-համայնքապետարան համագործակցությամբ գործակմանը՝ արդյունավետության ապահովման նպատակով: Իսկ ակնկալվող արդյունքը՝ ծրագրային ապահովման միջոցով հասցեավորման էլեկտրոնային բազաների ձևավորումը, որպեսզի համայնքի ղեկավարները (համայնքապետարանները) նոր հասցեները տրամադրեն միայն գործող կարգին համապատասխան:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փողոցների անվանակոչումների, տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի ծրագրային ապահովման հարցերը։ Մասնակիցների կողմից հնչել են  կադաստրային քարտեզների բացակայությանը, քարտեզագրման անճշտություններին, գույքի օտարման աճուրդներին, գործընթացների սկզբի և ավարտի ժամկետներին վերաբերող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ոլորտի հարցերը գույքագրել ու դրանք համատեղ քննարկել, անհրաժեշտության դեպքում, կազմակերպել նաև վերապատրաստման դասընթացներ:
Հանդիպման ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային հանդիպման համար, վստահեցնելով, որ երկուստեք համագործակցությունը կնպաստի կարգի արդյունավետ գործարկմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53