Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար իրականացվող ինտեգրման ծրագրի ներկայացուցիչների հետ

24.06.2020

 <Ոսկեփորիկ> զարգացման կենտրոնը և <Եղեգնաձորի Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն> ՀԿ-ն Վայոց ձորի մարզում համատեղությամբ իրականացնում են հատուկ կարիքներ ունեցող երեխաների ինտեգրման ծրագիր:
Ծրագիրը ներառում է թերապիաների շարք, որոնք ենթադրում են շենքային պայմաններ և ազատ տարածքներ: Այս պահին ընթացքի մեջ է ձիաբուժության (հիպոթերապիա) ծրագիրը, քանզի դրա կազմակերպման համար շենքային պայմանների անհրաժեշտություն չկա։
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը ներկա է եղել ձիաբուժության վարժանքների կազմակերման աշխատանքներին, որն իրականացվել է հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանմամբ:
Մարզպետի տեղակալը կազմակերպիչների հետ զրույցի ընթացքում նշել է, որ Վայոց ձորի մարզպետարանը հետաքրքրված է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար իրականացվելիք ինտեգրման ծրագրերով և շահագրգռված է մարզի տարածքում նման ծրագրերի շարունականությունն ապահովելու հարցերով:
Մարզպետի տեղակալը կազմակերպիչներին հայտնել է, ծրագիրը կյանքի կոչելու համար, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի կողմից համագործակցության պատրաստակամության մասին:
Ըստ ծրագրի պատասխանատու Էկա Հորստկանի՝ <Արտիսիմո> հասարակական կազմակերպության կողմից հիմնված <Ոսկեփորիկ> կենտրոնի հիմնական նպատակը հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթության և հասարակական ինտեգրման կազմակերպումն է: Կենտրոնը նախատեսում է մասնաճյուղեր ունենալ մարզերում, այդ թվում՝ նաև Վայոց ձորում, որտեղ երեխաները հնարավորություն կունենան ստանալ անվճար թերապիաներ, անվճար բժշկական օգնություն՝ հետազոտությունից մինչև վիրահատություն, ինչպես նաև հետվիրահատական ընթացք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-07-03 18:13:40