Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԱՄԷ-ն հումանիտար օգնություն է տրամադրել ՀՀ Վայոց ձորի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին 20.04.2021
Էմիրաթական կարմիր մահիկ կազմակերպությունը ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության միջոցով իրականացնում է 2021թ․ Ռամադան ամսվա ամենամյա նախագիծը՝ ՀՀ-ի 9 մարզերում կորոնավիրուսի տնտեսական ազդեցությունից տուժած մոտ 830 ընտանիքի տրամադրելով առաջին անհրաժեշտության սնունդ պարունակող արկղեր։ Էմիրաթական Կարմիր Մահիկ բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում ռամադան ամսվա ընթացքում իրականացվող նախագծի համաձայն՝ ապրիլի 19-ին, սնունդ պարունակող արկղեր են տրամադրվել ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին` սոցիալապես անապահով 100 ընտանիքներին բաժանելու նպատակով

ՀՀ Վայոց ձորի մարզը և ՌԴ Նիժեգորոդի մարզը նշում են հարաբերությունների հաստատման 10 ամյակը 20.04.2021
Ի սրտե շնորհավորում ենք ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Նիժեգորոդի բնակչությանը՝ մարզերի միջև համագործակցության հաստատման 10-ամյակի կապակցությամբ: 2011թ. ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանը և Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզի կառավարությունը կնքել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագիր:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Շրջակա միջավայրի նախարարությունում մասնակցել է խորհրդակցության, որի ժամանակ քննարկվել են Երևան քաղաքում և մարզերում համապետական ծառատունկը պատշաճ կազմակերպելու վերաբերյալ մի շարք օրակարգային հարցեր, գույքագրվել են բոլոր այն տարածքները, որտեղ կիրականացվի ծառատունկ, քննարկվել են մարդկային և տեխնիկական ռեսուրսի հավասարաչափ բաշխմանը վերաբերող հարցեր։ Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է «10 մլն ծառ» նախաձեռնության ընթացիկ իրավիճակը, ապա անդրադարձել այդ նախաձեռնության շրջանակում ապրիլի 25-ին նախատեսված համապետական ծառատունկին, հորդորել գործընկերներին անել հնարավորը՝ ծառատունկի աշխատանքներն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար։

Աղասի Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով 19.04.2021
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման համար մարզաշխարհի 3 ներկայացուցիչներ արժանացել են պարգևների: Պարգևատրվածների թվում է եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակից Աղասի Հովհաննիսյանը: Նա պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով:
Ապրիլի 19-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների հիշատակին, ովքեր իրենց ձեռքով կերտեցին և սերունդներին փոխանցեցին սխրագործության մի նոր պատմություն: Միջոցառումն իր մեջ պարունակում էր կարևորագույն պատգամ՝ ուղղված մեր ժողովրդին և ամբողջ աշխարհին. : Դպրոցի սաները մաղթեցին, որպեսզի 2021 թվականը Հայաստանի Հանրապետության բանակի համար նշանավորվի որպես մարտական կարողությունների ամրապնդման նոր էջ, որի ամուր հենարանը և պաշտպանը հանդիսանալու են իրենք՝ քաջ գիտակցելով, որ ոչ ոք դա չի անելու մեր փոխարեն:

<Հավերժի ճամփորդը> խորագրով միջոցառում Քարագլխի միջնակարգ դպրոցում 19.04.2021
Այսօր Եղեգիս համայնքի Քարագլուխ բնակավայրի միջնակարգ դպրոցում կազմակերպվել էր խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված վայոցձորցի հերոսներին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ Վայոց ձորի մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Նահապետյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետի խորհրդականները, 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ծնողներ, հարազատներ, մանկավարժներ և այլ հյուրեր։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին մեր քաջարի հերոսների հիշատակը:


