Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ռազմագիտությանը նվիրված խաղ-մրցույթ Բարձրունու միջնակարգ դպրոցում

05.05.2021

    Մայիսի 5-ին Բարձրունու միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի ունեցավ ռազմագիտությանը նվիրված խաղ-մրցույթ: Երեխաները մրցույթին մասնակցում էին երեք խմբով՝ կարմիր՝ <Ազգ>, կապույտ՝ <Բանակ> և նարնջագույն` <Հաղթանակ>:

     Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետի խորհրդական Ա. Դավթյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը:

     Կրթօջախի կրտսեր դասարանների աշակերտները իրենց պարով դիմավորեցին հյուրերին և ազդարարեցին մրցույթի մեկնարկը: Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա. Ղազարյանը բարձր գնահատեց աշակերտների գիտելիքները ռազմագիտության և առաջին օգնության բնագավառներում և մասնակիցներին մաղթեց հաճելի խաղ:

     Խաղը կայացավ 3 փուլով, որտեղ առաջին փուլում խմբերին տրվում էին համապատասխան ոլորտների վերաբերյալ հարցեր: Երկրորդ փուլը նախատեսում էր բլից հարցեր, ըստ որի յուրաքանչյուր թիմից մեկ ներկայացուցիչ պետք է պատասխանի 5 հարցի, և երրորդ փուլը՝ գործնական աշխատանք: Հարցերը ներառված էին առաջին օգնության, ռազմագիտության, հայոց պատմության և հայոց լեզվի բնագավառներից:

     Մրցույթի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակեց <Ազգ> թիմը, որի մասնակից աշակերտները ստացան պատվոգրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 18:19:46