Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը և մարզպետարանի 11 աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ

05.05.2021

  Մայիսի 5-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և մարզպետարանի 11 աշխատակիցներ պատվաստվեցին կորոնավիրուսի դեմ:

   Մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն իրենց օրինակով ապացուցում են, որ պատվաստումներն անվատանգ են: Ուստի հորդորում են մարզի բնակիչներին, մասնավորապես՝ ռիսկի խմբում գտնվողներին՝ դիմել մարզի բժշկական  հաստատություններ (անկախ կցագրումից) ու պատվաստվել, պահպանելով սեփական առողջությունը, ինչպես նաև COVID-19-ով վարակվելու վտանգից զերծ պահելով հարազատներին ու շրջապատի անձանց:

    Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են անվճար, կամավորության սկզբունքով: Պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում՝ 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներ, 65 և բարձր տարիքի անձինք, բուժաշխատողներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ:

    Նշենք, որ Վայոց ձորի մարզում կորոնավիրուսային հիվանդության (COVID 19) դեմ պատվաստումների գործընթացը կազմակերպելու և հանրային իրազեկման աշխատանքները լիարժեք կազմակերպելու նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետին կից ստեղծվել հանձնաժողով, որն այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է իրականացնում մարզի առողջապահական կազմակերպությունների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:09:43