Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ճանաչենք մեր հերոսների պատմությունը 27.07.2021
2021թ. հուլիսի 27-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի հիշատակ դպրոցի նախկին շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Մելիք Երեմի Հարությունյանի և նրա սխրագործությունների: Դասասենյակի անվանակոչումը և կահավորումը նախաձեռնվել է ընկերության կողմից՝ Վայոց ձորի մարզպետարանի և Վայքի հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ: Մելիք Հարությունյանը ծնվել է 1998 թ. Վայք քաղաքում: 2017-2019թթ ծառայել է ՀՀ զինված ուժերում, որի ընթացքում անձնվիրաբար և մեծ պատասխանատվությամբ կատարել իր զինվորական պարտականությունները:

Հետմահու պարգևատրում <Մարտական ծառայություն> մեդալով 27.07.2021
Հուլիսի 27-ին Վայոց ձորի մարզի Արտաբույնք բնակավայրի մշակույթի տանը տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիներ Նարեկ Սարգսյանի և Արամ Սայադյանի հիշատակին, ովքեր շնորհիվ հայրենասիրության բարձր զգացումի և սխրագործությունների իրենց անունը գրեցին հայոց պատմության անմար էջերում: Ներկա էին Վայոց ձորի մարզպետ Ա. Գրիգորյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ ՎՁՄ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա․ Նահապետյանը, Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, տեղական ինքնակառավարման համակարգի այլ ներկայացուցիչներ:
Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Զառիթափ խոշորացված համայնքի կարիքների համար կկառուցվի արևային ֆոտովոտային կայան: Համայնքի Գոմք, Զառիթափ, Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերում կիրականացվի
Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 16-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել ՀՀ Վայոց ձորի մարզի ծրագիրը: 2021 թվականի ընթացքում կիրականացվեն նաև Մալիշկա համայնքի ներհամայնքային փողոցների մասնակի ասֆալտապատման աշխատանքներ, որոնց վերաբերյալ հայտերը հավանության են արժանացել ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի ավելի վաղ կայացած նիստերի ընթացքում: Կիրականացվի նաև համայնքի ոռոգման ջրագծի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ: Նշված աշխատանքները կատարվելու են

Գլաձոր համայնքում կիրականացվի սուբվենցիոն 3 ծրագիր 21.07.2021
Վայոց ձորի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Գլաձոր խոշորացված համայնքի Գետափ, Գլաձոր և Վերնաշեն բնակավայրերում կիրականացվի առաջնային լուծում պահանջող 3 ծրագիր: Համայնքի Գետափ բնակավայրում կկատարվի ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում, կիրականացվի Վերնաշեն բնակավայրի գազիֆիկացումը, իսկ Գլաձոր բնակավայրում ՝ 11-րդ փողոցի, թիվ 9 հասցեում գտնվող մշակույթի տան վերահատակագծում և կցակառույցի իրականացում: Հաջորդիվ կներկայացնենք

Արարատ Գրիգորյանն ընդունել է ԱԿԲԱ- Ֆեդերացիայի ներկայացուցիչներին 21.07.2021
Հուլիսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց ԱԿԲԱ- Ֆեդերացիայի ներկայացուցիչներին՝ ֆեդերացիայի նախագահ Հարություն Պողոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության անդամները տեղեկություններ ներկայացրին Վայոց ձորի մարզում ԱԿԲԱ - Ֆեդերացիայի կողմից իրականացված ծրագրերի և սպասվող նախաձեռնությունների վերաբերյալ: ԱԿԲԱ-Ֆեդերացիան նպատակաուղղված է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը միտված, 21-րդ դարին համահունչ բիզնես մոդելների ներդրմանը, նպաստել ինչպես ոլորտի արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ գյուղատնտեսությունը երիտասարդների համար ավելի գրավիչ ոլորտ դարձնելուն: Գործունեության հիմնական նպատակն է նպաստել ՀՀ ողջ տարածքում գյուղատնտեության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց


