Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հարգելի' համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 11-ին Եղեգնաձորի բժշկական կենտրոնում տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Բժշկական կենտրոն են այցելելու Ֆրանսիայի անվանի բժիշկներ՝ սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը, օրթոպեդիայի և վնասվածքաբանության վիրաբուժության պրոֆեսոր Լևոն Դուրսունյանը, և օնկո-ուրոլոգ վիրաբույժ, պրոֆեսոր Միքայել Պերոմոռը: Ընդունելությունը տեղի կունենա նախապես հերթագրման միջոցով։ Այդ նպատակով խնդրում ենք սեպտեմբերի 17-ին դիմել

Հանդիպում <Լիդիան Արմենիա> և <Զիժին> հանքարդյունաբերական ընկերության ներկայացուցիչների հետ 14.09.2021
Սեպտեմբերի 14-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին, ընկերության տնօրեն Մայքլ Սպենսերին և Չինաստանի հանքարդյունաբերական ընկերության (Zijin Mining Group) ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարզի տարածքում հնարավոր ներդրումների վերաբերյալ հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության իրականացվող բոլոր նախաձեռնություններում առաջնայինը նրանց համապատասխանելիությունն է ՀՀ օրենքներին, բնակչության շահերին և շրջակա միջավայրի պաշտպանության նորմերին:

Աշխատանքային հերթական խորհրդակցությունը Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորությամբ 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, խորհրդական Արմեն Դավթյանը, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում մարզպետ Արարատ Գրիգորյանը հատուկ ուշադրություն դարձրեց առողջապահության ոլորտին՝ հետաքրքրվելով մարզում կոռոնավիրուսով վարակվածության տվյալներով և հիվանդության դեմ պատվաստումների ընթացքով: Մարզպետը բոլոր աշխատակիցների ուշադրությունը հրավիրեց մարզպետարանում աշխատանքային կարգապահության հարցերին և ընդգծեց, որ այսուհետ կարգապահական կանոնների խախտումները ստանալու են ավելի խիստ արձագանք: Խորհրդակցության ընթացքում զեկույցներով հանդես եկան մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Քննարկվեց արտաքին կապերին, սուբվենցիոն ծրագրերին, համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված հանրակրթական դպրոցներում առկա խնդիրների

Նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը Ռինդ բնակավայրում 13.09.2021
2021թ. սեպտեմբերի 13-ին Վայոց ձորի Արենի համայնքի Ռինդ բնակավայրում տեղի ունեցավ նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բացման արարողությունը, որն այսուհետ հանդես է գալու որպես տեղի բնակիչների վճռականության, միասնականության և հոգևոր արժեքների ամրապնդման խորհրդանիշ: Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, եկեղեցու կառուցման հովանավորներ, բարերարներ Վարդան և Սահակ Սարգսյանները, հրավիրյալ այլ բարձրաստիճան հյուրեր:
Տեղի կունենա Վայոց ձորի մարզի խորհրդի 2021 թվականի թիվ 3 նիստը 10.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:00, Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի խորհրդի թիվ 3 նիստը՝ հետևյալ օրակարգով՝

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի աշխատանքային այցը Աղավնաձոր բնակավայր 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով գտնվում էր Աղավնաձոր բնակավայրում։ Մարզպետը Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանի, մարզպետի տեղակալի օգնական Աշխեն Հայրապետյանի հետ հանդիպեց Աղավնաձորի խաղողագործների հետ։ Հանդիպման ընթացքում լսեց աղավնաձորցիների կողմից բարձրաձայնված խաղողի մթերման գործընթացի վերաբերյալ խնդիրներն ու վերջիններիս լուծման ուղղությամբ հնարավոր առաջարկները:


