Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Նիժնի Նովգորոդի 800-ամյակին նվիրված տոնակատարություններին

23.08.2021

   ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը՝ Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանի և գործարար Մուշեղ Ներսիսյանի մասնակցությամբ, ս/թ օգոստոսի 20-21-ը գտնվել է Ռուսաստանի Դաշնության Նիժեգորոդի մարզում և մասնակցել Նիժնի Նովգորոդի հիմնադրման 800-ամյակին նվիրված տոնակատարություններին:


   Այցի շրջանակներում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել հանդիպում Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիժեգորոդի մարզի կառավարության  արտաքին կապերի վարչության տնօրեն Օլգա Գուսևան և Նիժեգորոդի հայկական համայնքի ղեկավար,  Նիժնի Նովգորոդում ՀՀ պատվավոր հյուպատոս Աղասի Ալեքյանը:  

   Կողմերը բարձր են գնահատել մարզերի միջև սերտ համագործակցությունը տնտեսության, կրթության, մշակույթի հետ կապված մի շարք ոլորտներում, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել համատեղ ուժերը ներդնել փոխգործակցության ընդլայնման և նոր ուղիների զարգացման ուղղությամբ:

  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհավորել է իր ռուս գործընկերներին և Նիժեգորոդի մարզի բնակչությանը՝  նշանակալից իրադարձության կապակցությամբ, մաղթելով նրանց նոր հաջողություններ և ձեռքբերումներ, որպեսզի դարեր անց քաղաքը շարունակի անփոփոխ կերպով  հիացնել բոլորին, իր հարուստ պատմությամբ և ջերմացնող գեղեցկությամբ:

    Նիժեգորոդի մարզի փոխնահանգապետ Անդրեյ Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին Նիժեգորոդի մարզի նկատմամբ շարունակական ուշադրության համար, ինչպես նաև Նիժնի Նովգորոդի  կարևոր իրադարձության՝ 800 ամյա հոբելյանի տոնակատարությունների ուրախությունը նրա բնակիչների հետ կիսելու պատրաստակամության համար:

   Նշենք, որ այս տարի լրանում է Վայոց ձորի և Նիժեգորոդի մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին համաձայնագրի կնքման 10-ամյակը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40