Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2021

 Սիրելի՛ երիտասարդներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ:

   Երիտասարդությունն է միշտ եղել և այսօր էլ հանդիսանում է մեր կյանքի շարժիչ ուժը՝ իր նախաձեռնողականությամբ, խնդիրների լուծման պատրաստակամությամբ և հնարամտությամբ, մտավոր և ֆիզիկական փթթուն կարողություններով, հայրենի երկրի պաշտպանությանն անմնացորդ նվիրումով: Երիտասարդությունն է երկրի բարօրության գործին իր մտավոր մեծ ներուժի ներդրումով, հաստատուն քայլերով և առաջանցիկ տեմպերով պետության զարգացումը տանում դեպի կանխատեսելի և լուսավոր ապագա:

   Ուզում եմ այսօր մեծ խոնարհումով հիշենք բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած երիտասարդների հերոսությունները և լինենք նրանց գործերը շարունակողներն ու կիսատ թողած նպատակները իրականացնողները, որպեսզի արժանի լինենք մեր հերոսների սուրբ հիշատակին:

   Բոլորիս մշտավառ երազանքն է եղել՝ ունենալ հզոր, զարգացող և պաշտպանված հայրենիք, որն իրականություն դարձնողը, համոզված եմ, երիտասարդությունն է՝ իր բարձր իմացությամբ, նորագույն գաղափարներով, ճկուն միտքով և ամրակուռ կամքով:

   Կրկին շնորհավորում Ձեզ՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկներում, որոնք, վստահ եմ, որ ուղղված են նաև մեր երկրի և մեր մարզի զարգացմանն ու շենացմանը:

    Բարին ընդ Ձեզ, սիրելինե՛րս:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12