Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոյեմբերի 4-ին Վայոց ձոր մարզի Զառիթափ համայնքում տեղի ունեցավ հուշակոթողի բացման արարողություն` ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում թշնամու դեմ անձնվիրաբար պայքար մղած Զառիթափ համայնքի 15 հայորդիների: Հուշակոթողն օծվեց Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի ձեռամբ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանը, Զառիթափ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուրադ Ստեփանյանը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Վայքի ԲՄ-ում 03.11.2021
Ս/թ նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Վայքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Մխիթար Մաթևոսյանի և ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Ասլանյանի ուղեկցությամբ շրջել է Վայքի բժշկական կենտրոնում, հետևել աշխատանքային գործընթացին։ Կարևորելով ԲՄ-ի դերը առողջապահական համակարգում՝ Արարատ Գրիգորյանը հետաքրքրվել է մատուցվող ծառայություններից և պատվաստումային գործընթացից, հորդորեով՝ ջանք ու եռանդ չխնայել և մարզի բնակչությանը տրամադրել բարձրակարգ բուժօգնություն և ցուցաբերել սրտացավ վերաբերմունք։

Մարզային այցերի շրջանակում Եղեգնաձոր համայնք էր այցելել ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը 03.11.2021
Ս/թ նոյեմբերի 3-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի և մարզպետարանի համապատասխան վարչության պետերի ուղեկցությամբ ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի նոր կառուցվող շենքի շինհրապարակ, շրջել և ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին և կատարման որակին: Տեղում իրականացվել են որոշակի ճշգրտումներ՝ ժամկետների և շինարարության առանձնահատկությունների վերաբերյալ։
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը և Եղեգնաձոր համայնքի ղեկավարի նորանշանակ պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանը ճամբարում հանդիպեցին ծրագրի մասնակից Եղեգնաձոր և Մալիշկա համայնքների երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում նրանք զրուցեցին երիտասարդների հետ և քննարկեցին երիտասարդությանը հուզող տարաբնույթ հարցեր։
Ս/թ նոյեմբերի 1-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի, Եղեգնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Մուշեղ Ներսիսյանի և համապատասխան մասնագետների ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանը և ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը շրջել են Եղեգնաձոր համայնքի թիվ 1 դպրոցի նոր կառուցվող շենքի շինհրապարակում և ծանոթացել շինաշխատանքների ընթացքին և կատարման որակին: Նշենք, որ դպրոցի կառուցումն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով և այժմ էլ աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։



