Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<Ագրոձեռնարկատիրություն> թեմայով դասընթաց

10.11.2021

    Հայաստանի ազգային ագրարային համալսարանը <Հմտությունների և գիտելիքի զարգացում> պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է <Ագրոձեռնարկատիրություն> թեմայով դասընթաց:

    Դասընթացը տեղի է ունենալու հիբրիդային տարբերակով (առցանց/առկա)։
Դասընթացը բաղկացած է լինելու ինտերակտիվ դասախոսություններից և գործնական առաջադրանքներից: Տեսական դասընթացները տեղի են ունենալու առցանց։ Գործնական հանդիպումները` առկա։

    Դասընթացին կարող են դիմել գյուղատնտեսության և ագրոբիզնեսի ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք։
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:

 Դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 22-ին: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 19-ը, ժամը 17:00:

Մանրամասներին ծանոթանալ այս հղումով

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58