Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ

10.11.2021

    Վայոց ձորի մարզի համայնքների հարգելի՛  ղեկավարներ և ավագանու անդամներ, համայնքապետարանների աշխատակազմերի հանրային ծառայողներ և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի առթիվ:

   Հայաստանի Հանրապետությունում շուրջ քառորդ դար է ներդրվել է տեղական ինքնակառավարման համակարգը, որը մեր երկրի կարևորագույն ձեռքբերումներից է: Համակարգն անցել է կայացման դժվարի ուղի և տարիների փորձով հարստացել ու դարձել երկրի կառավարման կայացած ինստիտուտներից մեկը: Սակայն կյանքի զարգացմանը համընթաց բարեփոխումների անհրաժեշտություն է առաջանում բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ՏԻՄ ոլորտում:

    եղական ինքնակառավարման համակարգի առավել զարգացման հեռանկարը պայմանավորված է ոլորտում իրականացվող համակարգային բարեփոխումներով՝ համայնքների խոշորացման գործընթացով: Այն համայնքներին զարգանալու, հզորանալու և տնտեսական մարտահրավերին դիմակայելու ավելի մեծ հնարավորութուններ է տալիս:

    Հետաքրքիր զուգադիպությամբ Տեղական ինքնակառավարման օրը՝ նոյեմբերի 10-ը, համընկնում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ և Վայք խոշորացված համայնքներում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնարկին: Օգտվելով առիթից թեկնածուներին մաղթում եմ հաջողություններ և արդար ու թափանցիկ ընտրություններ:

   Կրկին շնորհավորում եմ Վայոց ձորի մարզի ՏԻՄ համակարգի բոլոր ներկայացուցիչներին և Վայոց ձորի ողջ հանրությանը, այս կարևոր օրվա կապակցությամբ: Մաղթում եմ անդադրում աշխատանք՝ ի բարօրություն մեր ազգաբնակչության և ի շահ համայնքների հզորացման:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45