Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ռազմական բժիշկների օրվա կապակցությամբ

18.11.2021

   Նոյեմբերի 17-ին ողջ Հայաստանը նշում է նրանց տոնը, ովքեր իրենց ամենօրյա գործունեությամբ և նվիրումով ցույց են տալիս հայրինքին և հասարակությանը անվերապահ ծառայության, հերոսության փայլուն օրինակ:

   Սրտանց և անսահման հարգանքով շնորհավորում եմ տոնդ, ռազմական բժիշկ:
Բժիշկ, ում մեջ ներդաշնակորեն համակցված են քաջությունն ու մարդասիրությունը, և ում համբերության, պրոֆեսիոնալիզմի և հերոսության շնորհիվ հայրենիքի հազարավոր պահապաններ ստացել են ապրելու երկրորդ հնարավորություն, իսկ մենք՝ վստահություն, որ մեր զինվորների կողքին կանգնած են հմուտ և իրենց կոչմանը հավատարիմ հերոսներ:

   Ամեն օր դուք պայքար եք մղում մեր զինվորների կյանքի և առողջության համար, իսկ հայրենիքի համար օրհասական պահերին անում եք ամեն հնարավորը, և նույնիսկ ավելին՝ ցույց տալով պրոֆեսիոնալիզմի իրական հրաշքներ:
 

      Մաղթում եմ, որ միշտ հաղթող դուրս գաք այդ պայքարից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13