Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2021
Սիրելի՛ ուսուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Սիրելինե՛րս, Ձեր ուսերին է դրված սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին, բայցև հայրենանվեր ու պատվաբեր գործը: Դուք եք մատաղ սերնդի կրթությունն ապահովելուն զուգընթաց, նրանց հոգիներում ձևավորում մարդկային լավագույն որակներ, նրանց հաղորդակից դարձնում գեղեցկի, բարու, վսեմի, լավի խորհուրդներին: Ձեր օրինակով են նրանք ըմբռնում հայրենասիրության, մարդասիրության, քաջության, պատասխանատվության գաղափարները: Մեծ ու անգնահատելի է նաև Ձեր վաստակը մեր երկրի արժանավոր քաղաքացու, հասարակության լիարժեք անդամի ձևավորման գործում: Իմացությամբ, հոգատարությամբ և նվիրյալ աշխատանքով Դուք մշտապես վայելում եք հասարակության և Ձեր սաների հարգանքն ու սերը: Ձեզ նրանց անմար ժպիտները և աշխարհի բոլոր երփներանգ ծաղիկները, թանկագի՛ն ուսուցիչներ: Կրկին շնորհավորում եմ

Կայացավ Արենի գինու համահայկական փառատոնը 04.10.2021
Ս/թ հոկտեմբերի 2-ին Վայոց ձոր մարզի Արենի համայնքում անցկացվեց ամենասպասված միջոցառումը` Արենի գինու համահայկական ամենամյա փառատոնը: Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը փառատոնին հանդես եկավ բացման խոսքով։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Լին Տրեյսին և այլ բարձրաստիճան հյուրեր:

2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզում ծնվել է 68 երեխա 04.10.2021
2021 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունած ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների.
Տեղեկացում ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված նիստի մասին 04.10.2021
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 15-ին նախատեսված ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի հետաձգված 3-րդ նիստը տեղի կունենա ս/թ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11.00, մարզպետարանի նիստերի դահլիճում (Հասցե` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան 5), նույն օրակարգով.

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Տիկին Լին Թրեյսիին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալեյոյին։ Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց Վայոց ձորի տնտեսության գլխավոր ուղղությունները, տնտեսական ներկայիս իրավիճակը և զարգացման միտումները, հատուկ անդրադարձ կատարելով գյուղատնտեսության, գինեգործության և զբոսաշրջության ոլորրտներին։ Կողմերը բարձր գնահատեցին երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունները, ընդգծելով ԱՄՆ կողմից տարբեր ծրագրերի միջոցով Վայոց ձորի մարզի տարածքում իրականացվող ներդրումների արդյունավետությունը։ Այնուհետև կողմերը