Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորյա միջոցառում՝ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում

24.12.2021

   Դեկտեմբերի 24-ին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան դահլիճում կայացավ համերգ, նվիրված գալիք Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին:

     Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Տատյանա Պոլուդնիցինան, մարզպետարանի այլ աշխատակիցներ, ծնողներ, ուսուցիչներ:
 

    Համերգի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակը:
Դպրոցի սաները հանդես եկան գործիքային և վոկալ գեղեցիկ կատարումներով:
Համերգը եզրափակվեց մանկական երգչախմբի ամանորին նվիրված ուրախ կատարումներով:

     Ներկաներին ողջունեց և համերգային ծրագրի մասնակից երեխաներին, նրանց ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը շնորհակալություն հայտնեց մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, բոլորին մաղթելով ուրախ Ամանոր և խաղաղ տարի:

    Դպրոցի տնօրեն Արթուր Կարապետյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին միջոցառման մասնակցության համար և բոլորին խաղաղ ու ստեղծագործ տարի  և  գեղեցիկ մի կատարում նվիրեց ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-05-18 11:05:42