Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում կազմակերվեց սեմինար <Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նույնացում և ուղղորդում> թեմայով

24.12.2021

  Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում 2020-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգը և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի միջոցառումների,  <ԱՄՔՈՐ Հայաստան>  բարեգործական հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ սույն թվականի դեկտեմբերի 23-ին մարզպետարանի նիստերի դահլիճում կազմակերպեց սեմինար՝  < Թրաֆիքինգի ենթարկված մարդկանց նույնացում և ուղղորդում> թեմայով:

       Սեմինարին մասնակցում էին Վայոց ձորի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցչներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի,  Վայքի, Ջերմուկի բաժինների և ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի բաժինների համապատասխան աշխատակիցներ:

 

Քննարկում ծավալվեց հետևյալ թեմաների շուրջ.

  • Թրաֆիքինգի սահմանում,
  • Հարկադիր աշխատանք,
  • Հավաքագրման և տեղափոխման փուլին նույնացման ցուցիչներ,
  •  Խոցելիության չարաշահմամբ հավաքագրում,
  •  Թրաֆիքինգի <եղանակների> կիրառման ցուցիչներ,
  • Շահագորման հիմնական ցուցիչներ,
  •  Շահագորման ձևեր,
  •  Ենթադրյալ զոհի վիճակի գնահատում,
  •  Ուղղորդում:

Սեմինարը վարում էին <ԱՄՔՈՐ Հայաստան> բարեգործական հիմնադրամի աշխատակիցներ Վիկտորյա Ավակովան և Էլեոնորա Վիրաբյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40