Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> թիվ 4 նիստը

27.12.2021

    2021 թվականի դեկտեմբերի 24-ին Վայոց ձորի մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում կայացավ ՀՀ Վայոց ձորի <Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի> հերթական՝ թիվ 4 նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։

     Նիստի աշխատանքներին մասնակցում էին հանձնաժողովի 11 անդամներից 9-ը, ինչպես նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Վայքի տարածքային կենտրոնի տնօրեն Խաչիկ Մկրտչյանը, <Մանկական զարգացման Հիմնադրամի> Վայոց ձորի տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի թիմի ղեկավար Հայկուշ Հարությունյանը:

   Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  •  <2021 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման աշխատանքների մասին>,
  •  <Հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկվածությունը զբաղվածության պետական ծրագրերում>,
  •  <Ներառական կրթությունը ՀՀ Վայոց ձորի մարզում>,
  • <Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն հասարակական կազմակերպության կողմից 2021 թվականին կատարած աշխատանքների վերաբերյալ>:

     Բացման խոսքով և օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը:

     Օրակարգում ընդգրված հարցերի քնարկումից հետո հանձնաժողովը որոշեց.
Հաշմանդամություն ունեցող անձան հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ համագործացության արդյունքում բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը, իրականացնել համատեղ ծրագրեր, վեր հանել առկա հիմնախնդիրնեը և աշխատանքներ տանել դրանց լուծման ուղղությամբ:

    Մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանն ամփոփելով հանձնաժողովի աշխատանքները, ներկաներին շնորհակալություն հայտնեց մասնակցության համար և բոլորին մաղթեց աշխատանքային հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58