Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 12.01.2023
2023թ. հունվարի 11-ին ՀՀ Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը: Մեկնարկի արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ԶՀԾ Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների ղեկավարներ, զինվորականներ, պատերազմի վետերաններ և հոգևորականներ: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու էին եկել նրանց ծնողները, հարազատներն ու ընկերները: Մարզպետ Արարատ Գրիգորյանը բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն մաղթեց նորակոչիկներին, նշելով, որ իրենք մեկնում են համալրելու հայոց բանակի շարքերը, ստանձնելով հայրենի երկրի սահմանները պաշտպանելու և հայրենական օջախների խաղաղությունն ապահովելու սրբազան պարտքը: Մարզպետը նշեց նաև,

Տեղեկատվություն 03.01.2023
ՀՀ Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների

Սիրելի՛ վայոցձորցիներ, Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ամանորն ընտանեկան տոն է, սպասված յուրաքանչյուրիս կողմից: Որպես կանոն մարդիկ Ամանորն ընդունում են ընտանիքի անդամների հետ, փոխադարձ ձեռքսեղմումով, ողջագուրումներով, ջերմ շնորհավորանքներով և ամենաբարի մաղթանքներով: Կեսգիշերից հետո այս ջերմ միջավայրի աշխարհագրությունն ընդլայնվում է՝ հարազատներին, բարեկամներին, ընկերներին և պարզապես ցանկացած քաղաքացու ուղղված աներևակայելի բարի ցանկություններով: Ժողովուրդն իրավացիորեն ասում է՝ ինչպես դիմավորես Նոր տարին, այպես էլ կանցի ողջ տարին: Սիրելինե՛րս, հետևենք ժողովրդական այս փիլիսոփայությանը: Այո’, Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր ու սեր, վառ լույսեր ու տոնական տրամադրություն, ծրագրերի ու նպատակների իրականացման նոր հնարավորություններ, երազանքներ ունենալու ու փայփայելու ակնկալիք, սկսած՝ անձնական կյանքից մինչև ընտանեկան, համայնքային, ազգային և համապետական տիրույթներ: Եվ մենք կարող ենք ու պարտավոր ենք գործել այնպես, որ իրականան մեր սպասելիքները: Պատմություն դարձավ ևս մեկ տարի, իր հետ տանելով

2022 թվականի դեկտեմբերի 28-ին մարզպետարանի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Դավիթ Սարգսյանը։ Օրակարգում ներառված էին հետևյալ հարցերը. 1. 2022 թվականի ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզում գենդերային քաղաքականության իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն: 2. > հասարակական կազմակերպության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն: 3. ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1334-Լ որոշմամբ հաստատված ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարության և միջոցառումների ծրագրի շրջանակներում 2023 թվականին նախատեսվող միջոցառումների ցանկի քննարկում: Առաջին հարցը ներկայացրեց

Անտառկառավարման պլանի ՇՄԱԳ հայտի վերաբերյալ հանրային քննարկում Վայոց ձորի մարզպետարանում 28.12.2022
2022 թվականի դեկտեմբերի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի մարզպետարանում տեղի ունեցան ՀՀ ՇՄՆ Անտառային կոմիտեի ՊՈԱԿ-ի մասնաճյուղի անտառկառավարման պլանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գանահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլի հասարակական լսումները։ Օրակարգում ներառված էր հետևյալ հարցերը. Հայտի համառոտ ներկայացում Հարցեր ու պատասխաններ Ելույթներ Որոշման ընդունում Բանախոսներն էին

Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքային սեփականության հողամասերի աճուրդ-վաճառքի 28.12.2022
Արենիի համայնքապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքի, որը տեղի կունենա 2023 թվականի հունվարի 25-ին, ժամը՝ 10.00-ին: Հասցեն՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնք, Արենի բնակավայր, 15-րդ փողոց, շենք 3: Հայտարարության տեքստին ծանոթանալ