Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2023

   Սիրելի՛ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
   Գաղտնիք չէ, որ երիտասարդությունն իմաստության յուրացման, գիտելիքներով և հմտություններով զինվելու լավագույն շրջանն է։ Երիտասարդությունն ապագայի լուսավոր երազանքների, մեծ նպատակների և հեռանկարների սկիզբն է , և կյանքը կանգ կառներ, եթե այդ երազանքների սերմերը չհասունանային, և առողջ պտուղներ չդառնային։
   Երիտասարդության լավագույն ձգտումները, նվիրական իղձերը, ինքնատիպ նախաձեռնությունները, ստեղծարարությունն են պետության հուսալի և կայուն ապագայի գրավականը։
   Սիրելի՛ երիտասարդներ, եղե՛ք կրթված, բանիմաց, նախաձեռնող, գործունյա։ Ձեր լավատեսությամբ, խանդավառությամբ, աշխարհն ավելի լավը դարձնելու վճռականությամբ վերստին ապացուցե՛ք, որ դուք ուժեղ եք, խելացի և նորարար։
   Երիտասարդության ոլորտում մեր պետության վարած քաղաքականությունը ձեր ներուժի բացահայտման, ինքնաիրացման լայն հնարավորություն է տալիս, ուստի ձեր գիտելիքները և կարողությունները ծառայեցրե՛ք մեր երկրի տարբեր ոլորտների զարգացմանը, մասնակցե՛ք հանրային կյանքի կառավարմանը, հասարակական գործընթացների բարեփոխմանը, ներդրե՛ք ձեր լուման պետականաշինության գործընթացներում։
   Առանձնակի խոնարհումով ցանկանում եմ հիշել այն երիտասարդներին, ովքեր հայրենիքի համար օրհասական պահերին գերադասեցին <<մահ իմացյալը>> և ընկան <<հանուն հայրենյաց>>, և խորին հարգանքս այն երիտասարդներին, ովքեր այսօր կատարում են հայրենիքի նկատմամբ իրենց սուրբ պարտքը։
   Կրկին շնորհավորելով ձեզ՝ հավաստիացնում եմ, որ պետությունը ձեր աջակիցն է, հավատում է ձեր ուժերին և հնարավորինս սատարելու է ձեզ հայրենաշեն նախաձեռնություններում․․․


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03