Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրին հանձնվեց <<Կանաչ պիտակ>> հավաստագիրը

11.08.2023

   Մայիսից «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» ականազերծողները Ջերմուկում իրականացնում են մարտական գործողությունների հետևանքով չպայթած զինամթերքով աղտոտված տարածքների մաքրման աշխատանքներ։
   Օգոստոսի 9-ին ՀՀ Վայոց ձորի Ջերմուկի համայնքի Կեչուտ բնակավայրում տեղի է ունեցել մաքրված 43259 մ2 մակերեսով տարածքի հանձնման արարողությունը, որին ներկա են գտնվել ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանը, «ՀԱՓԿ»-ի տնօրեն Վաղինակ Սարգսյանը, ՄԱԿ-ի  Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն, ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ։
   «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանը ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանին, Ջերմուկի համայնքապետարանի ճարտարապետ Արսեն Գառնիկյանին և Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակի Բագրատյանին պաշտոնապես հանձնել է գյուղատնտեսական նշանակության 43 259 մ2 տարածքի չպայթած զինամթերքից մաքրված լինելը հաստատող հավաստագրեր։
   Աշխատանքներում կարևորվում է երկու բաղադրիչ՝ նախ տարածքները մաքրելը, պայթուցիկ զինամթերքի վտանգի մասին իրազեկելը,  ապա մաքրված տարածքների հետագա նպատակային շահագործմանը նպաստելը և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում ապահովելը։ Ծրագրի երկրորդ բաղադրիչի հիմքում ընկած է «Կանաչ պիտակի» գաղափարը, այսինքն «Կանաչ գոտի» պիտակավորմամբ տարածքները հետագայում որքանով են ծառայելու համայնքի, բնակիչների կարիքներին, ինչպես են շահագործվելու։

   Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրին տրվեց <<Կանաչ պիտակի>> կարգավիճակ․ խորհրդանշական ցուցանակը տեղադրեց  ՄԱԿ-ի  Պարենային համաշխահային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նաննա Սկաուն։

  ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետ Դավիթ Սարգսյանն իր հերթին մարզի ղեկավարության անունից նշեց, որ մաքրման աշխատանքներն իրականում շատ կարևոր են, և մաքրված տարածքները կարող են նպաստել մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը, քանի որ բնակիչները կկարողանան դրանք օգտագործել՝ ըստ նպատակային նշանակության։
   Հանդիպման ավարտին Կեչուտ բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանը շնորհակալագիր է հանձնել «ՀԱՓԿ» տնօրեն Վաղինակ Սարգսյանին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00