Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման հրավեր Վայոց ձորի մարզում

17.08.2023

 Հարգելի՛ վայոցձորցիներ,

   <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ <Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի> ծրագրի շրջանակում Վայոց ձորի և Սյունիքի մարզերում հայտարարում է ենթադրամաշնորհային մրցույթ։

    Ենթադրամաշնորհը նպատակաուղղված է աջակցելու դեռահասներին և երիտասարդներին՝ կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված գործողությունների և լուծումների իրականացնողներ դառնալուն, որոնք նպաստում են Հայաստանում սոցիալապես և բնապահպանական կայուն համայնքների ստեղծմանը:

Ծրագրին կարող են դիմել՝

● Համայնքապետարանները

● Միջնակարգ, հիմնական և ավագ դպրոցները,

● Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները,

● Հասարակական կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 2 տարվա պետական գրանցում տվյալ համայնքում (բնակավայրում)։

   Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ (երեք միլիոն երեք հարյուր ինսուն հազար դրամ) գումար։

   Նախագծերը ներկայացնելու վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 5, ժամը 18։00։

   Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 16:36:00