Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ելույթներ ԵՎ հարցազրույցներ

<Արդշինբանկ> ՓԲԸ-ի  <Եղեգնաձոր>  մասնաճյուղի վերաբացում Վայոց ձորում

<Արդշինբանկ> ՓԲԸ-ի <Եղեգնաձոր> մասնաճյուղի վերաբացում Վայոց ձորում 19.03.2021

Մարտի 17-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայացավ փակ բաժնետիրական ընկերության մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին հրավիրված էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: Բացման արարողությանը ներկա էին բանկի վարչության անդամներ՝ մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը, գործառնական տնօրեն Հարություն Իսպիրյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդականը, օգնականները, Եղեգնաձորի համայնքապետը, համայնքի բնակիչներ, հաճախորդներ և այլ հյուրեր: Բանկի ներկայացուցիչները նշեցին, որ վերաբացումից հետո մասնաճյուղում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի ավելի հարմարավետ, ժամանակակից չափորոշիչներին համապատասխանող պայմաններում: Արարատ Գրիգորյանի

Վայոց ձոր մարզի Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ գյուղերում սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքները

Վայոց ձոր մարզի Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ գյուղերում սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքները 07.07.2020

ՀՀ   Վայոց ձոր մարզի Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ գյուղերում սկսվել են ճանապարհաշինարարական աշխատանքները: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, խոսելով մարզի սահմանամերձ բնակավայրերում վերանորոգվող ճանապարհների մասին, նշել է՝ Խնձորուտ, Զառիթափ, Նոր Ազնաբերդ ուղղությունը ռազմավարական է: Վերանորոգվող ճանապարհը հասնում է սահմանամերձ գյուղեր, նպաստելով նաև տեղի տնտեսական կյանքի աշխուժացմանը:

Վայոց ձորում էլկտրական նոր ցանկապատերը կպաշտպանեն համայնքները վայրի կենդանիներից

Վայոց ձորում էլկտրական նոր ցանկապատերը կպաշտպանեն համայնքները վայրի կենդանիներից 16.06.2020

Վիվա-ՄՏՍ-ի և կողմից ծրագրի շրջանակում Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Զառիթափ, Գլաձոր և Եղեգնաձոր համայնքներում իրականացվել են

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հարցազրույցը` <Մարզերի զբոսաշրջային առաջարկները համավարակի պայմաններում>  թեմայով

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հարցազրույցը` <Մարզերի զբոսաշրջային առաջարկները համավարակի պայմաններում> թեմայով 02.06.2020

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյան / Ararat Grigoryan-ը Հանրային ռադիոյի եթերում ունեցած հարցազրույցի ընթացքում խոսել է մարզում համավարակի տարածվածության գնահատականի, ներգնա տուրիզմի, գնային քաղաքականության՝ հասարակության բոլոր խավերին հասանելի լինելու, ինչպես նաև պարետի ցուցումներին խստագույնս հետևելու մասին: Արարատ Գրիգորյանը նշել է՝ ընդհանուր մարզում վարակի տարածվածությունը բարեբախտաբար շատ քիչ է: Մարզում ամեն բան բնականոն հունով է ընթանում, ներգնա տուրիզմը զարգացման ընթացքի մեջ է և այս տարի սպասվում է մեծ թվով զբոսաշրջիկների այցելություններ:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հարցազրույցը azatutyun.am-ի թղթակից Հրայր Թամրազյանի հետ. Արենիում մեկ տասնյակ վարակված կա, առաջինը վարակվել է Երևանում վիրահատված հիվանդը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի հարցազրույցը azatutyun.am-ի թղթակից Հրայր Թամրազյանի հետ. Արենիում մեկ տասնյակ վարակված կա, առաջինը վարակվել է Երևանում վիրահատված հիվանդը 19.05.2020

Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում, հաշվի առնելով իրավիճակը՝ այսօրվա դրությամբ կա արդեն մոտ 10 հաստատված դեպք, առողջապահության նախարարի առաջարկով որոշվել է սահմանել մուտքի և ելքի սահմանափակումներ՝ կորոնավիրուսի հետագա հնարավոր առավել տարածումից, վարակի նոր դեպքերից խուսափելու համար: Այս մասին հայտնեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը: , - նշեց մարզպետը հաղորդման ուղիղ եթերում: Սահմանափակումները կշարունակվեն մինչև մայիսի 26-ը՝ նախնական. հնարավոր է, որ միջոցառումները թեթևացվեն կամ ավելի խստացվեն՝ կախված իրավիճակից: Վարակի օջախի վերաբերյալ հարցին Գրիգորյանն արձագանքեց. - <Իհարկե, բոլոր այն անձինք, ովքեր այս հիվանդությամբ տառապում են, վարակված են, պարզ են, նրանք բոլորը մեկուսացված են,

Վայոց ձորում մեկնարկել է արևային կայանի շինարարությունը

Վայոց ձորում մեկնարկել է արևային կայանի շինարարությունը 06.05.2020

Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այսօր հյուրընկալեց Կիպրահայ ներդրողների, ովքեր մարզում էին Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ: Սփյուռքահայ գործարարները հետևելով Վարչապետ Փաշինյանի հայրենիքում ներդրում կատարելու կոչին, որոշեցին ներդրում կատարել Վայոց ձորի Սարավան վարչական շրջանում՝ հիմնելով արևային կայանը: Այսօր տրվեց էներգակայանի շինարարության մեկնարկը՝ սպասվում է, որ այն կավարտվի մեկ տարուց: Դավիթ և Ալեքսանդր Պետրոսյաններն ու Աշոտ Մկրտչյանը եկան Հայաստան, ուսումնասիրեցին օրենսդրությունը, քննարկեցին ծրագրեր և տեղում էլ որոշեցին կյանքի կոչել արևային կայանի գաղափարը: Բացման խոսքում Աշոտ Մկրտչյանը նշեց, որ իրենք որոշեցին իրենց գործարար հայացքն ուղել դեպի Հայաստան: Նրանք նայում են հույսով և հավատքով դեպի հայրենիք և տեսնում են, որ Հայստանում բացվում են մեծ հնարավորություններ: Երբեք Հայաստանում չեն եղել, վստահել են վարչապետի պնդմանը՝ : Գաղափարը ծագել էր, երբ անցյալ տարի

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:38:29